Հա

Մշակոյթ

15/08/2018 - 09:30

Աւստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նւագել է «Highway to Hell»-ը

«Sydney Guitar Festival» փառատօնում 457 մարդ էլեկտրագիթառներով միաժամանակ կատարել է «AC/DC» խմբի «Highway to Hell» կոմպոզիցիան։ 

«alikonline.ir» - «Sydney Guitar Festival» փառատօնում 457 մարդ էլեկտրագիթառներով միաժամանակ կատարել է «AC/DC» խմբի «Highway to Hell» կոմպոզիցիան։ Այս մասին գրում է «panorama.am»-ը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «The Choirboys»-ի աւստրալացի կատարողները ռիթմը տւել են բեմից, իսկ մնացած երաժիշտները եղել են ունկնդիրների բազմութեան մէջ: Նրանք նւագել են մեղեդին՝ օգտագործելով  ձայնային յատուկ ուժեղացուցիչներ, որոնք կարելի էր ստանալ միայն գրանցւելուց եւ երաժիշտներից դրամահաւաքի հաշւին 45 դոլար վճարելուց յետոյ:

Այդպիսով, պաշտօնական համաշխարհային ռեկորդ է սահմանւել ամենամեծ մեծ թւով այն մարդկանց ցուցանիշով, որոնք միաժամանակ նոյն մեղեդին են կատարել էլեկտրագիթառներով:

Աղբիւրը գրում է, որ նախորդ ռեկորդը 2013 թւականին սահմանւել էր Հնդկաստանում: Այն ժամանակ հարիւրաւոր երաժիշտներ «Knocking On Heavens Door» երգը կատարել էին «Guns N՚ Roses»-ի տարբերակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։