Հա

Մշակոյթ

15/08/2018 - 09:40

Սիրիացի քանդակագործները ձեւաւորել են ստորգետնեայ պատկերասրահ գրոհայինների նախկին բունկերում

Սիրիացիների ռազմական առօրեան, զինւորների հերոսութիւնը, թիկունքում աշխատողների տոկունութիւնը ներկայացւած է Դամասկոսից եւ Սիրիայի այլ քաղաքների 18 երիտասարդ քանդակագործների աշխատանքներում, ովքեր մասնակցել են ցուցադրութեանը։

«alikonline.ir» - Սիրիացիների ռազմական առօրեան, զինւորների հերոսութիւնը, թիկունքում աշխատողների տոկունութիւնը ներկայացւած է Դամասկոսից եւ Սիրիայի այլ քաղաքների 18 երիտասարդ քանդակագործների աշխատանքներում, ովքեր մասնակցել են ցուցադրութեանը։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Արւեստագէտներն իրենց աշխատանքները փորագրել են Արեւելեան Գուտայում գրոհայինների ստորգետնեայ բունկերի պատերին:

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, քանդակագործների խմբի ղեկավարը պատմել է, որ ացած տարի ձմռանն է իր մօտ գաղափար է առաջացել օգտագործել բունկերի քարքարոտ հատւածը գեղարւեստական նախագիծ իրականացնելու համար։

«Կոշտ կրաքարը շատ յարմար է ռելիէֆի համար։ Բունկերներում, որոնք եղել են գրոհայինների ստորգետնեայ կացարանները, քանդակագործական կոմպոզիցիաներին որեւէ վտանգ չի սպառնում. այնտեղ չկայ քամի, արեւ, անձրեւ»,- ասել է նա։

Բացի այդ, գրոհայինների համար բունկերները որպէս տուն, հիւանդանոց էին ծառայում, նրանք մանրակրկիտ մտածել էին օդափոխման համակարգը եւ ստորգետնեայ պատկերասրահների լուսաւորութիւնը։

Քանդակագործների խմբի ղեկավար Մաալը դիզայներ Անաս Կատարմիզի հետ եկել էին եզրակացութեան, որ Դամասկոսում գտնւող 19-րդ դարի կատակոմբները լիովին կարող են ծառայել հայրենասիրական արւեստի համար։ Ստանալով քաղաքային իշխանութեան աջակցութիւնը՝ նրանք ընտրել են գրոհայինների կողմից լքւած ստորգետնեայ կառոյցներից մէկը եւ իրականացրել այդ նախագիծը։

Ստորգետնեայ պատկերասրահում ներկայացւած է 60 աշխատանք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։