Հա

Մշակոյթ

16/08/2018 - 09:20

Թուրքիայում հայկական պատմական եկեղեցին կործանման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գիւղի հայկական Սուրբ Աստւածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։ Չնայած այն յայտարարւել է «տուրիստական գօտի», այնուամենայնիւ, որեւէ վերակառուցման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացւել: 

«alikonline.ir» - Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գիւղի հայկական Սուրբ Աստւածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։ Չնայած այն յայտարարւել է «տուրիստական գօտի», այնուամենայնիւ, որեւէ վերակառուցման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացւել: Ըստ «ermenihaber.am»-ի՝ գրում է «gazetekarinca.com»-ը:

Ժամանակին եկեղեցին ներառւել էր Թուրքիայի զարգացման նախարարութեան կողմից իրականացւող ֆինանսական ծրագրի մէջ։ Մինչեւ 2013 թ. այն օգտագործւում էր որպէս գոմ։ Նախարարութեան որոշմամբ՝ նախատեսւում էր պահպանութեան տակ առնել հայկական պատմական գիւղն ու եկեղեցին, մաքրել եւ կարգի բերել շրջակայքը։

Աղբիւրը նշում է, որ ամէն օր եկեղեցու պատերի վիճակը գնալով վատանում են։ Եկեղեցին բազմիցս թիրախաւորւել է գանձագողերի կողմից, իսկ տարածքում փորւել են մեծ փոսեր։

Եկեղեցին գտնւում է Ուրֆա քաղաքից 10 կմ. հեռաւորութեան վրայ՝ հիւսիսարեւելքում։ Նախքան Հայոց Ցեղասպանութիւնը եկեղեցու հարեւանութեամբ եղել է դպրոց, որտեղ ուսանել է 100-ից աւել աշակերտ։ 1881 թ.-ին եղեկեղեցին վերակառուցւել է ոմն Յակոբ Արդւիսեանի կողմից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։