Հա

Մշակոյթ

16/08/2018 - 09:30

«Renaissance Foundation Armenia»-ն եւ «Quest Tour» ընկերութիւնը յայտարարում են «QUEST Saroyan 110» մրցոյթը

Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյեանի տուն-թանգարանի բացման կապակցութեամբ «Renaissance Foundation Armenia»-ն եւ «Quest Tour» ընկերութիւնը յայտարարում են «QUEST Saroyan 110» մրցոյթը։ 

«alikonline.ir» - Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյեանի տուն-թանգարանի բացման կապակցութեամբ «Renaissance Foundation Armenia»-ն եւ «Quest Tour» ընկերութիւնը յայտարարում են «QUEST Saroyan 110» մրցոյթը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

- Ֆէյսբուքեան հետեւեալ հոլովակի տակ [https://www.facebook.com/saroyanhouse/videos/663735274009444/] գրել «Ես խաղում եմ» մեկնաբանութիւնը մինչեւ օգոստոսի 25-ը։

- Կիսւել վիդէոն այս հաշթեգերով՝

#QuestSaroyan110

#SaroyanHouse

#SaroyanHousemuseum

#WilliamSaroyan

#Saroyan110

Մասնակցութեան հաստատում ստացած օգտատէրերի համար կը ստեղծւի փակ խումբ, որտեղ օգոստոսի 27-ին, 28-ին եւ 29-ին կը հրապարակւեն բանալի հարցեր։

Հարցերի պատասխանները կը յուշեն այն վայրը, որտեղ թաքնւած կը լինի Սարոյեանի գիրքը յատուկ կոդով։ 3 գրքերը գտնողների համար օգոստոսի 31-ին Սարոյեանի կեանքի, գործունէութեան եւ ստեղծագործութիւնների հիման վրայ կը կազմակերպւի վիկտորինա, որի յաղթողը կը ստանայ 1 շաբաթեայ ուղեգիր դէպի Միացեալ Նահանգներ՝ այցելելու մեծանուն ամերիկահայ գրողի տուն-թանգարանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։