Հա

Մշակոյթ

Շաբաթ, 18 Օգոստոսի 2018 08:20

Ոչ եւս է պրն. դերասանը. Մահացել է Էզաթօլլահ Էնթեզամին

Երէկ՝ օգոստոսի 17-ին, 94 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց իրանական թատրոնի եւ կինոյի գագաթներից մէկը՝ Էզաթօլլահ Էնթեզամին:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 17-ին, 94 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց իրանական թատրոնի եւ կինոյի գագաթներից մէկը՝ Էզաթօլլահ Էնթեզամին:

Էնթեզամին, ծնւել է 1924 թւականին Թեհրանում: Նրա առաջին բեմելը տեղի է ունեցել 1941 թւականին: Երիտասարդ տարիքում մեկնել է Գերմանիա եւ սովորել է Հանովեր քաղաքի Թատրոնի եւ կինոյի դպրոցում, որն էլ աւարտել է 1958 թւականին:

Վերադառնալով Իրան, ամբողջովին նւիրւել է թատրոնին, կարճ ժամանակում դառնալով մայրաքաղաքի բեմերի ամենաճանաչւած եւ սիրւած դերասաններից մէկը:

Մեծ էկրանին, առաջին անգամ յայտնւել է 1969 թւականին, հանդէս գալով ռեժիսոր Դարիուշ Մեհրաջոյիի «Կովը» ֆիլմում: Ֆիլմում, գլխաւոր կերպարի՝ Մաշտ Ղասեմի դերում Էնթազամիի խաղն էլ ազդարարում է իրանական կինոյի ամենամեծ դերասաններից մէկի ծնունդի մասին:

Էնթեզամին իրաւացիօրէն համարւում է իրանական կինոյի ամենանշանաւոր եւ վառ անհատականութիւններից մէկը, որի ստեղծած կերպարները Դարիուշ Մեհրջոյիի, Ալի Հաթամիի, Նասեր Թաղւայիի, Մոհսեն Մախմալբաֆի եւ այլ անւանի ռեժիսորների նկարահանած ֆիլմերում համարւում են դրա պատմութեան անքակտելի եւ կարեւորոագոյն մասնիկները:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ