Հա

Մշակոյթ

18/08/2018 - 09:10

Հիասքանչ բնութիւնը հանդիպում է 3000-ամեայ մշակոյթի պատմութեանը. «Reise-Stories»-ի յօդւածը Հայաստանի մասին

Գերմանական «Reise-Stories» ճամբորդական կայքէջը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ յօդւած է հրապարակել Հայաստանի վերաբերեալ` «Հայաստան-հիասքանչ բնութիւնը հանդիպում է 3000-ամեայ մշակոյթի պատմութեանը» վերնագրով: 

«alikonline.ir» - Գերմանական «Reise-Stories» ճամբորդական կայքէջը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ յօդւած է հրապարակել Հայաստանի վերաբերեալ` «Հայաստան-հիասքանչ բնութիւնը հանդիպում է 3000-ամեայ մշակոյթի պատմութեանը» վերնագրով: «Արմէնպրես» լրատւական գործակալութիւնը ներկայացնում է յօդւածի հակիրճ թարգմանութիւնը:

«Երբ առաջին անգամ մեկնում ես Հայաստան, հասկանում ես, որ արժէ այցելել այս երկիրը, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնէութիւնը: Հայաստանի մայրաքաղաք Երեւանը աշխարհի ամենահին քաղաքներից է: Այստեղ է գտնւում Մատենադարանը, որտեղ պահպանւում են շուրջ 15 հազար հայկական եւ 5 հազար արտասահմանեան ձեռագրեր: Ձեռագրերի շատ նմուշներ եզակի են եւ մի քանի հարիւր կամ հազար տարւայ պատմութիւն ունեն, ինչպէս օրինակ` 986 թ. Սանասարեան Աւետարանը կամ 12-րդ դարի աշխարհի քարտէզը:

Երեւանում անպայման անհրաժեշտ է նաեւ այցելել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր: Յուշահամալիրի տարածքում տարբեր երկրների քաղաքական գործիչներ, ի յիշատակ Ցեղասպանութեան 1.5 միլիոն անմեղ զոհերի, ծառեր են տնկել: Մայրաքաղաք Երեւանից մօտ 60 կմ. հեռավորութեան վրայ է գտնւում Սեւանայ լիճը` Հայաստանի կապոյտ մարգարիտը: 1272 կմ² տարածքով այս լիճը աւելի քան երկու անգամ մեծ է, քան գերմանական Բոդենզեէ լիճը:  Դէպի հարաւ տանող ճանապարհին է գտնւում Նորադուզի գերեզմանատունը: Այստեղ կան 9-16-րդ դարերի բազմաթիւ եզակի խաչքարեր:

Արարատ լեռը, որն ունի 5137մ բարձրութիւն եւ որի գագաթը տարւայ մեծ մասը պատւած է ձիւնով, գտնւում է Թուրքիայի տարածքում: Լեռը հայերի ազգային խորհրդանիշն է: Մինչ 1915 թ. Ցեղասպանութիւնը Արարատի շրջակայքում հայեր են բնակւել: Ըստ Աստւածաշնչի` մեծ ջրհեղեղից յետոյ Արարատ լեռան վրայ է հանգրւանել Նոյեան տապանը: Տպաւորիչ այս լեռը մօտիկից տեսնելու համար կարելի է գնալ Խոր Վիրապ վանք: Այս սրբավայրը յայտնի ուխտատեղի է»:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։