Հա

Մշակոյթ

18/08/2018

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին ակումբ են դարձրել

Արեւելեան Հնդկաստանի Դխուբրի քաղաքում գտնւում է հին հայկական եկեղեցի, որն այսօր գործում է որպէս ակումբ: 

«alikonline.ir» - Արեւելեան Հնդկաստանի Դխուբրի քաղաքում գտնւում է հին հայկական եկեղեցի, որն այսօր գործում է որպէս ակումբ: Ըստ «news.am»-ի՝ գրում է «The Telegraph India»-ն:

Յօդւածում նշւում է, որ հայկական եկեղեցին իր խորհրդաւոր անցեալով եւ իւրայատուկ ճարտարապետութեամբ սրբազան մի բան էր դարձել Դխուբրի քաղաքի բնիկների համար:

«Դխուբրին որպէս նաւահանգիստային քաղաք երկրի ամենահեռաւոր շրջաններից գրաւում էր տարբեր ազգութեան մարդկանց այդ թւում հայերի»,- նշում է հեղինակը:

Հայերը Հնդկաստան են ժամանել բրիտանացիներից առաջ: Նրանք հաստատւել են Քերալա եւ Բենգալիա նահանգներում, որտեղ առեւտրային աւանդ են թողել Կալկաթա քաղաքի գործունէութեան մէջ: Նրանք օգնել են կառուցել ամենայայտնի տեսարժան վայրերից մի քանիսը:

Ասամի ժառանգութեան պահպանման հասարակութիւնը, որը զբաղւում է նահանգի նախագաղութային կառոյցների փրկութեամբ եւ պահպանութեամբ, վերջերս կիսւել է հայկական եկեղեցու լուսանկարով, որը հետաքրքրութիւն է առաջացնում արւեստի սիրահարների մօտ:

«Ասամի պատմութեան մէջ ինտրիգային գլուխ է բացայայտւում: Մինչ այսօր յայտնի էր միայն, որ նախագաղութային շրջանում հայերը Բենգալիայում մեծ համայնք ունէին: Հարկաւոր է իմանալ, թէ հայերն ինչ ազդեցութիւն են ունեցել Դխուբրի շրջանի վրայ»,- ասում է համայնքի քարտուղար Ջայանթա Շարման:

Հեղինակի խօսքով եկեղեցու գաղտնիքի բանալին տարեց մարդիկ են, որոնցից շատերը ականատես են եղել, թէ ինչպէս է առաջացել հայկական ժառանգութիւնը:

Պատմութեան ականատեսներից մէկը 80-ամեայ գրող Ս. Կ. Բոզէն է, որը ծնւել է Դխուբրիում եւ տեսել է հայկական կառոյցները, այդ թւում գերեզմանատունը:

«Եկեղեցուց 50 մետր այն կողմ գերեզմանոց էր: Ես յիշում եմ 12-15 հայկական գերեզմաններ, այդ թւում երկու երեխայի գերեզման: Դա նշանակում է, որ այստեղ շատ հայեր են եղել: Դրանք հաւանաբար առեւտրականներ էին, որոնք կարող էին 18-րդ դարում կամ 19-րդ դարի սկզբին գալ Դխուբրի: Բայց գերեզմանոցն այլեւս չկայ: Դրա տեղում ժամանակակից շէնքեր են կառուցել: Միայն հնագոյն արձանագրութիւնները կարող են այդ մասին ճշգրիտ տեղեկատւութիւն տալ»,- ասում է Բոզէն:

Նշւում է, որ բրիտանացիները հայկական հին եկեղեցին ակումբի են վերածել, որը անկախութիւնից յետոյ յայտնի է դարձել որպէս «Կանանց ակումբ» (Ladies' Club):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։