Հա

Մշակոյթ

18/08/2018

«Իրականում ես Թուրքիայում ամենաբնիկն եմ»․ «Ստամբուլի աչք» Արա Գիւլէրն դարձաւ 90 տարեկան

Օգոստոսի 17-ին լրացել է աշխարհի 7 լաւագոյն լուսանկարիչներից մէկը համարւող պոլսահայ նշանաւոր լուսանկարիչ Արա Գիւլէրի 90-ամեակը։ 

Թուրքական «NTV» հեռուստաալիքը յատուկ անդրադարձ է կատարել լեգենդար լուսանկարչի մասին՝ պատմելով նրա ընտանիքի, ստեղծագործական ուղու ու նւաճումենրի մասին։

«alikonline.ir» - Օգոստոսի 17-ին լրացել է աշխարհի 7 լաւագոյն լուսանկարիչներից մէկը համարւող պոլսահայ նշանաւոր լուսանկարիչ Արա Գիւլէրի 90-ամեակը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Թուրքական «NTV» հեռուստաալիքը յատուկ անդրադարձ է կատարել լեգենդար լուսանկարչի մասին՝ պատմելով նրա ընտանիքի, ստեղծագործական ուղու ու նւաճումենրի մասին։

Արա Գիւլէրը ծնւել է 1928 թւականին Ստամբուլի Բէյօղլու շրջանում՝ շապինկարահիսարցի հայերի ընտանիքում։ 

Ստամբուլի Կենրոնական հայկական վարժարանն աւարտած ու այնուհետեւ Ստամբուլի պետական համալսարան ընդունւած Արա Գիւլէրն ի սկզբանէ երազում էր ռեժիսոր դառնալու մասին, սակայն կեանքը նրան մի փոքր այլ ուղիով տարաւ։

Դեռեւս ուսանողական տարիքում՝ 1950-ականներին, Գիւլէրը սկսեց աշախտել «Ստամբուլ» օրաթերթում, նաեւ տպագրւում էր Թուրքիայում գործող մի շարք հայկական պարբերականների էջերում։ 

1961 թւականին Գիւլէրն ընդունւեց Ամսագրային լուսանկարիչների ամերիկեան միութիւնը եւ դարձաւ այս հեղինակաւոր կազմակերպութեան Թուրքիայից առաջին ու միակ անդամը։

Արդէն 1979-ին հայազգի լուսանկարչին արժանացրին Թուրքիայում լաւագոյն ֆոտոլրագրողի կոչմանը։

«Ես լրագրող եմ, լուսանկարիչ չեմ։ Լուսանկարիչը փախչում է, երբ ռումբ է պայթում։ Բայց լրագրողը գնում է ամէնի ետեւից, փորձում բռնացնել պահը։ Ես մինչեւ այս տարիքս միշտ այդպէս եմ փորձել աշխատել»,- իր մասին պատմելիս նշել է Գիւլէրը, ով իր գործունէութեան ընթացքում հասցրել է հրատարակել յատկապէս Կոստանդնապոլսին նւիրւած բազմաթիւ գրքեր, ներկայացնել ցուցահանդէսներ աշխարհի տարբեր անկիւններում։

«Ստամբուլի աչքը» անունը վաստակած հայազգի լուսանկարիչն աւելի վաղ անկեղծացել է, որ ոչ միշտ է բոլորին պատմել իր հայ լինելու մասին։

«Բոլորը չէին, որ գիտէին հայ լինելս»: Ապա աւելացրել է. «Սա տարօրինակ երկիր է: Սրիկաներ կան, կը կախւեն դրանից: Իսկ իրականում ես այստեղ ամենաբնիկն եմ»,- իր հարցազրոյցներից մէկում պատմել էր Գիւլէրը։

Նա յիշում է տարիներ առաջ իր լուսահոգի հօր հետ հայրենի Շապինկարահիսար ճամփորդութիւնը, երբ իրենց հին հայկական գիւղում չկարողացան գտնել ո՛չ սեփական տունը, ո՛չ էլ եկեղեցին։

«Մի օր հայրս ասաց․ «Աշխարհի ամէն կողմ գնում ես, հօրդ գիւղը քեզ չի՞ հետաքրքրում։ Նստեցինք նաւ, գնացինք Գիրեսուն։ Այնտեղից տաքսի բռնեցինք հասանք Շապինկարահիսար։ Գիւղում տունը փնտրեցինք՝ չկայ, եկեղեցին փնտրեցինք՝ չկայ։ Այնտեղ մի աղբիւր կար, որտեղ հայրս միշտ մանուկ ժամանակ լւացւել է, գիւղացիները տարան այնտեղ, երեսը լւաց։ Յետոյ մինչեւ Սեբաստիա մեքենայ բռնեցինք։ Հայրս ճանապարհին յանկարծ՝ «Ահ, մոռացայ» ասաց։ 

«Այստեղի չարազը շատ յայտնի է, մայրս ինձ դպրոց՝ Ստամբուլ ուղարկելիս գրպանս չարազ էր դրել, դրանք ուտելով եմ հասել Ստամբուլ։ Հայրենիքի հանդէպ իմ սէրը չարազով է սկսւում», ասաց»,- յիշում է Արա Գիւլէրը, ով այդ ժամանակ չկարողացաւ կատարել հօր խնդրանքը՝ յետ գնալ Շապինկարաիսար ու տեղի չարազից գնել։

Ընդամենը 4 ամիս անց, երբ հայրը մահացաւ, Գիւլէրների տան դուռը ծեծեցին անծանօթ մարդիկ։

«Նրանք այն գիւղացիներն էին, որոնք մեզ պտտեցրել էին գիւղում։ Հօրս համար չարազ էին բերել։ Լցրեցի գրպաններս, այդպէս գնացի թաղմանը։ Հօրս պէտք է հողին յանձնէին, ասացի՝ «Բացէք դագաղը, մի բան պէտք է դնեմ։ Լցրեցի չարազը․․․»,- յիշում էր Գիւլէրը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։