Հա

Մշակոյթ

19/08/2018 - 09:00

Ամերիկայի հայկական թանգարանը եւ Գլենդէլի խորհուրդը համագործակցութեան մասին հռչակագիր են ստորագրել

Ամերիկայի հայկական թանգարանի ներկայացուցիչները եւ Գլենդէլի քաղաքային խորհրդի անդամները համագործակցութեան մասին հռչակագիր են ստորագրել:

«alikonline.ir» - Ամերիկայի հայկական թանգարանի ներկայացուցիչները եւ Գլենդէլի քաղաքային խորհրդի անդամները համագործակցութեան մասին հռչակագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

Ստորագրման արարողութեանը ներկայ է եղել Գլենդէլի քաղաքապետ Զարէ Սինանեանը: «Այսօր Գլենդէլի համար մեծ օր է, եւ մենք ուրախ ենք, որ Ամերիկայի հայկական թանգարանի ապագայ տունը կը լինի մեր քաղաքում»,- ասել է  Սինանեանը:

Քաղաքային խորհրդի անդամ Պոլա Դիւայնը ընդգծել է, որ թանգարանը կը դառնայ քաղաքի մարգարիտը, որով նրանք բոլորը կը հպարտանան, հաղորդում է «Los Angeles Times»-ը:

Գործադիր նախագահ Պերճ Կարապետեանի խօսքով, թանգարանի շինարարութիւնը կը սկսւի յաջորդ տարի: Թանգարանում կը լինի թատրոն, ուսումնական կենտրոն, ցուցադրական խոհանոց եւ սրճարան:

Աւելի վաղ Գլենդէլի խորհուրդը որոշում էր կայացրել թանգարանի համար 55 տարով տարածքի վարձակալման մասին: Վարձի վճարը տարեկան կը կազմի 1 մլն. դոլար:

Միջոցառման ընթացքում խորհրդի անդամ Վարդան Կարապետեանը նշել է, որ այս կենտրոնը նախատեսւած է երեխաների համար, ինչպէս նաեւ այսօրւայ եւ ապագայի բնակիչների համար, որտեղ նրանք կարող են իմանալ «որտեղից են եկել հայերը եւ ուր են գնում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։