Print this page
Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 09:20

Գիտնականները պարզել են՝ ով է յուղարկաւորւած եղել Ալեքսանդրիայում յայտնաբերւած սեւ սարկոֆագում

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում յայտնաբերւած սեւ սարկոֆագի մնացորդներն ուսումնասիրող գիտնականները պարզել են, թէ ով է յուղարկաւորւած եղել դրա մէջ: 

«alikonline.ir» - Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում յայտնաբերւած սեւ սարկոֆագի մնացորդներն ուսումնասիրող գիտնականները պարզել են, թէ ով է յուղարկաւորւած եղել դրա մէջ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Յուլիսի սկզբին Ալեքսանդրիայի թաղամասերից մէկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս 5 մետր խորութեամբ սեւ գրանիտից պատրաստած, զմռսւած սարկոֆագ էր յայտնաբերւել, որի տարիքը գնահատւում է աւելի քան 2000 տարի: Եգիպտոսի իշխանութիւնները բացել են սարկոֆագն ու դրանում ջրից վնասւած երեք մումիա յայտնաբերել, որոնք, ենթադրաբար, յուղարկաւորւած են եղել մ.թ.ա. 4-3-րդ դարերում: 

Ինչպէս տեղեկացրել է երկրի հնագոյն յուշարձանների հարցով նախարարութիւնը, գիտնականներին յաջողւել է պարզել սարկոֆագում յուղարկաւորւածների սեռն ու մօտաւոր տարիքը: Յուղարկաւորւած են եղել 2 տղամարդիկ (առաջինը 35-39 տարեկան, 160-165.5 սմ. հասակով, երկրորդը՝ 40-44 տարեկան, 179-184.5 սմ. հասակով) եւ մէկ կին (20-25 տարեկան, 160-164 սմ. հասակով):

Գիտնականների խօսքով՝ յուղարկաւորութիւնը երկու փուլով է տեղի ունեցել՝ ելնելով սարկոֆագում առկայ մնացորդների տեղադիրքից: Բացի այդ, տղամարդկանցից մէկի գանգում նրանք անցք են յայտնաբերել, ինչը կարող է վկայել վիրահատական միջամտութեան մասին, քանի որ ըստ գիտնականների՝ նա բաւականին երկար է ապրել այդ անցքով: 

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ