Հա

Մշակոյթ

20/08/2018 - 09:30

Յայտնի հայազգի գործարարի թանգարանն անւանել են Պորտուգալիայի լաւագոյն մշակութային կենտրոնը

Կալիֆորնիայի հնագոյն թերթերից մէկը հանդիսացող «San Francisco Examiner»-ը յօդւած է հրապարակել Պորտուգալիայի տեսարժան վայրերի մասին՝ մայրաքաղաք Լիսաբոն այցելող ճանապարհորդներին առաջարկելով անպայման այցելել Գալուստ Գիւլբենկեանի թանգարան: 

«alikonline.ir» - Կալիֆորնիայի հնագոյն թերթերից մէկը հանդիսացող «San Francisco Examiner»-ը յօդւած է հրապարակել Պորտուգալիայի տեսարժան վայրերի մասին՝ մայրաքաղաք Լիսաբոն այցելող ճանապարհորդներին առաջարկելով անպայման այցելել Գալուստ Գիւլբենկեանի թանգարան: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«Լիսաբոնում մշակութային վայրերի պակաս չկայ, սակայն Գալուստ Գիւլբենկեանի թանգարանը կարելի է համարել լաւագոյնը դրանց շարքում: Ստամբուլում ծնւած եւ Անգլիայում կրթութիւն ստացած հայը, որն ապրել է նաեւ Եգիպտոսում եւ Ֆրանսիայում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղափոխւել է Պորտուգալիա, որտեղ էլ բնակւել է մինչեւ կեանքի վերջը: Գիւլբենկեանը ոչ միայն նաւթային ոլորտի ազդեցիկ գործարար է եղել, այլ նաեւ արւեստի գործերի յայտնի կոլեկցիոներ»,- ասւում է ամերիկեան պարբերականի յօդւածում:

Ինչպէս աղբիւրը նշում է, թանգարանի ամենաարժէքաւոր ցուցանմուշը Գիւլբենկեանի ձեռք բերած հսկայական ծաղկամաններն են, որոնք պատկանել են չինական Ցին դինաստիային, ինչպէս նաեւ տարբեր դարաշրջանների քանդակներ, որոնք ներկայում ցուցադրւում են թանգարանի այգում:

Բացի այդ, Գիւլբենկեանի թանգարանի ցուցանմուշների շարքում մեծ նշանակութիւն ունեցող գործերից է 1960-1970-ականների պորտուգալական փոփ-արւեստին նւիրւած ցուցադրութիւնը: 

Գալուստ Գիւլբենկեանը նաեւ խոշոր բարերար է եղել եւ չի մոռացել հայկական ծագման մասին: Նրա միջոցներով 1922-ին ի յիշատակ զոհւած ծնողների Լոնդոնում կառուցւում է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։