Հա

Մշակոյթ

21/08/2018

Յայտնի է դարձել բոլոր ժամանակների ամենավաճառւած ալբոմը

Ձայնագրող ընկերութիւնների ամերիկեան ասոցիացիայի տւեալներով՝ բոլոր ժամանակների ամենավաճառւած ալբոմ է հռչակւել ամերիկեան «Eagles» ռոք խմբի «Their Greatest Hits 1971-1975» ալբոմը:

«alikonline.ir» - Ձայնագրող ընկերութիւնների ամերիկեան ասոցիացիայի տւեալներով՝ բոլոր ժամանակների ամենավաճառւած ալբոմ է հռչակւել ամերիկեան «Eagles» ռոք խմբի «Their Greatest Hits 1971-1975» ալբոմը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «NBC»-ն:

Նշւում է, որ «Eagles»-ի «Their Greatest Hits 1971-1975» հաւաքածուն վաճառւել է 38 մլն. օրինակով եւ 38 անգամ ստացել է «պլատինէ» կարգավիճակ:

«Their Greatest Hits 1971-1975» ալբոմն առաջ է անցել անգամ Մայքըլ Ջեքսոնի «Thriller» ալբոմից, որը «պլատինէ» կարգավիճակ է ստացել 33 անգամ եւ յայտնւել է երկրորդ հորիզոնականում:

Յատկանշական է, որ երրորդ հորիզոնականում յայտնւել է կրկին «Eagles»-ը՝ իր «Hotel Calfornia» ալբոմով, որը «պլատինէ» կարգավիճակ է ստացել 26 անգամ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։