Հա

Մշակոյթ

21/08/2018 - 09:30

Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գիւղում թանգարան կը բացւի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփիւռ մուսալեռցիներին աջակցել նախագծին

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Հաթայի նահանգի մէջ մտնւող եւ մինչ օրս հայաբնակ մնացած Վագըֆ գիւղում (պատմական Կիլիկիայի գիւղերից) շուտով կը բացւի գիւղի պատմութեանն ու մշակոյթին նւիրւած թանգարան, որն այստեղ ժամանող զբօսաշրջիկներին առաւել մանրամասն կը պատմի կիլիկիահայութեան՝ Թուրքիայում մնացած վերջին համայնքի անցեալի մասին։

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Հաթայի նահանգի մէջ մտնւող եւ մինչ օրս հայաբնակ մնացած Վագըֆ գիւղում (պատմական Կիլիկիայի գիւղերից - «tert.am») շուտով կը բացւի գիւղի պատմութեանն ու մշակոյթին նւիրւած թանգարան, որն այստեղ ժամանող զբօսաշրջիկներին առաւել մանրամասն կը պատմի կիլիկիահայութեան՝ Թուրքիայում մնացած վերջին համայնքի անցեալի մասին։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, թանգարանի հիմնադրման հետ կապւած աշխատանքները նախատեսւում է աւարտին հասցնել մինչեւ միւս տարւայ օգոստոս՝ Սուրբ Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնին, որը Վագըֆում աւանդաբար մեծ շուքով են նշում։

Նախագծի հեղինակները կոչ են յղել աշխարհի տարբեր անկիւններում բնակւող մուսալեռցիներին՝ Վագըֆի ու Մուսալեռի հետ կապւած ցանկացած արխիւային նիւթ, լուսանկար, նամակ կամ փաստաթուղթ ունենալու դէպքում կապ հաստատել իրենց հետ ու կիսւել դրանցով։

Նշւում է, որ թանգարանը յագեցած կը լինի ժամանակակից տեխնիկական սարքաւորումներով, այցելուներին կը ներկայացւեն նաեւ Վագըֆի բարբառի առանձնայատկութիւնները, աւանդական երգերն ու պարերը, խոհանոցն ու այլ մշակութային առանձնայատկութիւններ։

Վագըֆ գիւղը (թուրքերէն անունը Վաքըֆլը -«tert.am») պատմական Կիլիկիայի տարածքում՝ Մուսալեռան լանջերին գտնւող վերջին հայկական գիւղն է:

Այն յաճախ անւանում են Թուրքիայի միակ հայկական գիւղը, քանի որ այն միակն է, որ ունի գործող եկեղեցի եւ երկրում պաշտօնապէս գրանցւած է որպէս քրիստոնէական հայկական համայնք, մինչդեռ մահմեդականացւած կամ ծպտեալ քրիստոնեայ հայերի մի շարք գիւղեր ամբողջ Թուրքիայի տարածքում նման գրանցում չունեն՝ պետութեան ու պատրիարքարանի կողմից գրանցւած ե գործող եկեղեցի չունենալու պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։