Հա

Մշակոյթ

25/08/2018 - 08:20

Աւանդոյթների, օրիգինալութեան ու բացառիկութեան ուժը․ թուրքական լրատւամիջոցն անդրադարձել է նշանաւոր հայ ոսկերչի պատմութեանը

Թուրքական «Anadolu» գործակալութիւնը հարցազրոյց է ունեցել Թուրքիայում նշանաւոր հայ ոսկերիչ Վիկտոր Օջալի հետ, որը յայտնի է յատկապէս գոհարագործութեան ոլորտում իր իւրօրինակ մօտեցումներով։ 

«alikonline.ir» - Թուրքական «Anadolu» գործակալութիւնը հարցազրոյց է ունեցել Թուրքիայում նշանաւոր հայ ոսկերիչ Վիկտոր Օջալի հետ, որը յայտնի է յատկապէս գոհարագործութեան ոլորտում իր իւրօրինակ մօտեցումներով։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Արմատներով պատմական Սասունի Նիչ գիւղից Օջալների ընտանիքը շուրջ 4 տասնամեակ է՝ բնակութիւն է հաստատել Կ․Պոլսում, որտեղ էլ ծանօթացել են ոսկերչական արւեստին՝ պոլսահայ վարպետներից իւրացնելով հայկական ոսկերչութեան աւանդոյթները։

Օջալի՝ «ոսկերչական» պատմութիւնը սկիզբ է առնում դեռ 1983 թւականից, երբ նա յայտնւեց Ստամբուլի «Փակ շուկայում»՝ հայ վարպետ ոսկերիչների արհեստանոցներում։

Իր բոլոր վարպետներին լաւ է յիշում՝ Վարուժան ուստան, Էդմոն ուստան, Բաբգէն ուստան․․․ Իւրաքանչիւրից անգնահատելի գիտելիքներ է ստացել՝ բացայայտելով հնագոյն արհեստի գիտելիքները։ 

Օջալն առանձնացնում է յատկապէս Բաբգէն ուստային, որն, իր խօսքով, նրա համար երկրորդ հայր է եղել։

Հայ ոսկերիչը ժամանակի հետ աշխատել ու կատարելագործւել է ոսկերչական արտադրութեան մի քանի տեխնոլոգիաների գծով եւ անգամ մշակել իր սեփականը՝ նոր տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ ծանօթ չէին Թուրքիային։

Ըստ Օջալի՝ լաւ ոսկերիչ դառնալու համար կան մի քանի նախապայմաններ, որոնցից են՝ սեփական տեխնիկան ունենալը, արւած գործի օրիգինալութիւնն ու եզակիութիւնը։

«Սա այն չէ, որ ասես «Ահա, այստեղ մի ծաղիկ գծեցի, ներկեցի», սա շատ աւելին է»,- պնդում է Թուրքիայի ամենապահանջւած ոսկերիչներից մէկը, որը նաեւ հասցրել է ստանալ պետական արւեստագէտի կոչում։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։