Հա

Մշակոյթ

28/08/2018

Թուրքիայում 1.5 մլն. դոլարով վաճառւում է հայկական եկեղեցու շէնքը

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնւող շուրջ  300 տարւայ պատմական վաղեմութիւն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանւել 1.5 միլիոն դոլարով:

«alikonline.ir» - Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնւող շուրջ  300 տարւայ պատմական վաղեմութիւն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանւել 1.5 միլիոն դոլարով: Այս մասին գրում է «ermenihaber.am»-ը:

Եկեղեցու վաճառքի մասին յայտարարութիւնը սեփականատիրոջ կողմից տեղադրւել է «Bursasehirportali.com» առեւտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատէրը հանդիսացող անձը գտնւում է արտասահմանում, վաճառքով զբաղւում է անշարժ գոյքի գործակալը:

1986 թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչութեան գրանցման մատեանում նշւած, որ այդ շինութիւնը հնագոյն եկեղեցի է: Լուսանկարներում երեւում է քանդւած է եկեղեցու զանգակատունը:  

Անշարժ գոյքի գործակալ Թայֆուն Օզենգինլէրի փոխանցմամբ` Սեթբաշը թաղամասը նախկինում հայերով է բնակեցւած եղել, իսկ քեմալական շարժումից յետոյ եկեղեցին տարբեր նպատակներով է օգտագործւել: 

«Ամէն անկիւնում պատմական շունչ կայ: Մինչ 1980-ականները տարբեր նպատակների համար է ծառայել, իսկ աւելի ուշ վերածւել է լքեալ շինութեան»:

Գործակալի խօսքով` կադաստրային վարչութիւնում եկեղեցու մասին նշւում է որպէս սոցիալ-մշակութային տարածք: Եկեղեցին եռայարկ է, ունի 512 քմ. ընդհանուր մակերես:

Մինչեւ 1915 թ. Բուրսայում եւ հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստւածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադէոս Բարդուղիմէոս, Սբ. Յակոբ, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ, Սբ. Կարապետ եւ այլն):

Օրինակ՝ Սբ. Աստւածածին հայկական եկեղեցին 1980 թ. ռազմական յեղաշրջումից յետոյ երկրի ղեկավարութեան հրամանով քանդւել եւ վերածւել է միջնակարգ դպրոցի: Մնացեալ եկեղեցիները ՏԻՄ մարմինների կողմից վաճառւել են մասնաւոր անձնանց և փաստօրէն ջնջւել քաղաքային յիշողութիւնից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։