Հա

Մշակոյթ

28/08/2018

«Երրորդ անգամ վերջապէս ամուսնացայ նրա հետ, ում մասին միշտ երազել էի». Ազնաւուրի անկեղծ հարցազրոյցը «Maxim» ամսագրին

Ֆրանսահայ լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրը ռուսական «Maxim» ամսագրին տւած հարցազրոյցում բացայայտել է իր երկարակեցութեան գաղտնիքը, ինչպէս նաեւ պատմել անձնական կեանքի մասին։ 

«alikonline.ir» - Ֆրանսահայ լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրը ռուսական «Maxim» ամսագրին տւած հարցազրոյցում բացայայտել է իր երկարակեցութեան գաղտնիքը, ինչպէս նաեւ պատմել անձնական կեանքի մասին։ Գրում է «tert.am»-ը:

94-ամեայ շանսոնիէն խոստովանել է, որ աւելի քան 40 տարի չի ծխում եւ չի օգտագործում թունդ ալկոհոլային խմիչքներ, առողջ սնունդ է օգտագործում եւ զբաղւում է լողով։

Խօսելով իր կնոջ՝ Ելլա Տորսելի հետ փոխյարաբերութիւնների մասին՝ լեգենդար երգիչն ասել է, որ երջանիկ ամուսնութեան գաղտնիքը յարաբերութիւններում անկեղծ լինելն է։

«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ յիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապէս ամուսնացայ նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գոյնի աչքերով եւ մետաքսեայ մաշկով շիկահերի հետ: Բացի այդ, Ելլան փոքր է ինձնից 17 տարով։ Հիասքանչ տարիքային տարբերութիւն է, կարծում եմ։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկարատեւ ամուսնութեան գաղտնիքը միմեանց կողքին առաւել բնական պահելու եւ կողակցին ուզածն ասելու մէջ է։ Թէեւ հիմա բոլորին եմ ասում ճշմարտութիւնը: Կարող եմ ինձ թոյլ տալ դա անել իմ տարիքում»,- ասել է Ազնաւուրը։

Նա նաեւ պատմել է իր ստեղծագործական պլանների մասին եւ վստահութիւն յայտնել, որ իր 100-ամեակը նա կը նշի բեմի վրայ։

«Ես ծրագրում եմ համերգ 2024 թւականի մայիսի 22-ին՝ ծննդեանս 100-ամեակին։ Յետոյ տեսնենք»,- ասել է նա՝ յաւելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։