Հա

Մշակոյթ

29/08/2018 - 10:40

Վենետիկի 75-րդ կինոփառատօնն սկսւում է Լուսին թռիչքի մասին ֆիլմի պրեմիերայով

Վենետիկի միջազգային կինոփառատօնն այսօր՝ օգոստոսի 29-ին սկսւում է յոբելեանական 75-րդ անգամ: Բացմանը կը ցուցադրւի ամերիկացի Դեմիէն Շազելի «Մարդը Լուսնի վրայ» (First Man) նոր գործը: 

«alikonline.ir» - Վենետիկի միջազգային կինոփառատօնն այսօր՝ օգոստոսի 29-ին սկսւում է յոբելեանական 75-րդ անգամ: Բացմանը կը ցուցադրւի ամերիկացի Դեմիէն Շազելի «Մարդը Լուսնի վրայ» (First Man) նոր գործը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: 

Աստղանաւորդ Նիլ Արմսթրոնգի (1930-2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցութեամբ կինոնկարը, որը պատմում է Լուսին աստղանաւորդի թռիչքի մասին, կը մասնակցի հիմնական մրցոյթին: Փառատօնի մասնակցների թւում են նաեւ Քոէն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նոյնպէս կը յաւակնեն պարգեւների: Ընդամենը հիմնական մրցոյթին մասնակցում է 21 կինոժապաւէն, այն կը դատի միջազգային ժիւրին՝ Գիլիերմօ դէլ Տորոյի գլխաւորութեամբ: 

Կինեմատոգրաֆի բնագաւառում ներդրած աւանդի համար պատւաւոր «Ոսկէ առիւծներ» են շնորհւել կանադացի ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգին եւ բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրէյւին: 

Յոբելեանական փառատօնի նշանակալից իրադարձութիւնը կը դառնայ դրա պատմութեանը նւիրւած ցուցահանդէսը: Հարթակը կը ծառայի «Des Bains» պատմական հիւրանոցը, որը բացւել է երկարատեւ վերակառուցումից յետոյ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։