Հա

Մշակոյթ

01/09/2018 - 08:10

Մուստաֆան Արամ է խաղում. ալժիրցի փախստականը կը մարմնաւորի Եղեռնից փրկւածին

Կանադացի դերասան Մուստաֆան հայերէն չգիտի։ Սակայն գիտի, թէ ինչ է նշանակում փախստական լինել։ Սա նրա առաջին դրամատիկ դերն է։

«alikonline.ir» - Կանադացի դերասան Մուստաֆան հայերէն չգիտի։ Սակայն գիտի, թէ ինչ է նշանակում փախստական լինել։ Սա նրա առաջին դրամատիկ դերն է։

Ծննդով Ալժիրից կանադացի դերասան Մուստաֆա Արամիսը 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած փախստականների մասին թատերական պիեսում գլխաւոր դերը կը խաղայ։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի գրում է կանադական «Le Soleil» պարբերականը։

Ամերիկացի դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Գազան լուսնի վրայ» պիեսում նա մարմնաւորում է գլխաւոր դերը` փախստական Արամ Թովմասեանին։

Նշւում է, որ 32-ամեայ Մուստաֆան հանդէս է եկել հիմնականում երգիծական դերերում։ Սա նրա առաջին դրամատիկ դերն է, որը, կարծես, նրա համար լինի։ 20-ականների Ամերիկայում Արամն ուզում է իր նման ամէն ինչ կորցրած Սեդայի հետ ընտանիք կազմել։

«Բաւական ուժեղ կերպար է, սակայն միեւնոյն ժամանակ անվերջ թոյլ։ Նա պարզ պատկերացնում է, թէ ինչպէս պէտք է շարունակի ապրել վերապրածից յետոյ։

Սակայն նոր կեանքի մասին Արամի երազանքներում այդ աղջիկը, կարծես, տեղ չունի։ Եւ Արամը փորձում է երազանքն ու իրականութիւնը մէկտեղել»,- ասում է Մուստաֆան։

Մուստաֆան հայերէնին չի տիրապետում։ Սակայն 11 տարեկանում նա իմացաւ, թէ ինչ է փախստական լինելը։ 1990-ականներին նրա ընտանիքը փախել է Ալժիրից, որտեղ քաղաքացիական պատերազմ էր։

2014 թւականին Մուստաֆան ընդունւում է Դրամատիկ արւեստի ինստիտուտ։ Որդու ընտրութիւնն այնքան էլ հօր սրտով չէր։ Կեանքում շատ բան տեսած հայրն ուզում էր, որ որդին մշտական եւ յուսալի ապրուստի միջոց ունենայ։ Սակայն որդուն յաջողւեց համոզել հօրը եւ նա սկսեց զբաղւել արւեստով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։