Print this page
04/09/2018

Հնագէտները Պտղոմեոսին եւ Կլեոպատրային պատկանող հնագոյն մասունքներ են յայտնաբերել

Վերին Եգիպտոսում հնագէտները երկու հնագոյն մասունք են յայտնաբերել, որոնք թւագրւում են Պտղոմեոս 5-րդ Աստւածայայտի եւ Կլեոպատրայի ապրած ժամանակաշրջանին:

«alikonline.ir» - Վերին Եգիպտոսում հնագէտները երկու հնագոյն մասունք են յայտնաբերել, որոնք թւագրւում են Պտղոմեոս 5-րդ Աստւածայայտի եւ Կլեոպատրայի ապրած ժամանակաշրջանին: Ըստ «tert.am»-ի՝ «korrespondent.net»-ի փոխանցմամբ՝ յայտնագործութեան մասին տեղեկացրել է Եգիպտոսի հնագոյն յուշարձանների հարցով նախարարութեան կայքը:

Ինչպէս հաղորդւում է, գիտնականները աւելի քան երկու մետր երկարութիւն ունեցող երկու աւազաքարէ սալիկ են յայտնաբերել: 2.53 մետր երկարութեամբ սալիկի վրայ պատկերւած են Պտղոմեոս արքայի եւ Կլեոպատրա թագուհու նկարները, ինչպէս նաեւ 29 տող հիերոգլիֆներ:

Երկրորդ սալիկը, որի երկարութիւնը հասնում է 2.8 մետրի, զարդարւած է թագաւորական ընտանիքի պատկերներով՝ արքայի եւ թագուհու մասնակցութեամբ: Այս մէկի վրայ եւս երկու տեքստ կայ՝ կազմւած 34 եւ 33 հիերոգլիֆից:

Յարակից լուրեր