Հա

Մշակոյթ

05/09/2018 - 08:50

Աքեմենեան զինւորը Հայրենիք է վերադառնում

ՄԱԿ-ում, Իրանի մշտական ներկայացուցչութեան ջանքերով Նիւ Եօրքի դատախազութիւնը որոշում է կայացրել Իրանին վերադարձնել Աքեմենեան զինւորի գլխաքանդակը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում, Իրանի մշտական ներկայացուցչութեան ջանքերով Նիւ Եօրքի դատախազութիւնը որոշում է կայացրել Իրանին վերադարձնել Աքեմենեան զինւորի գլխաքանդակը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱՆ-ն՝ այս մասին յայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն:

Աքեմենեան զինւորի գլխաքանդակը, 2017 թւականի աշնանը յայտնւել էր Նիւ Եօրքի աճուրդներից մէկում: Գլխաքանդակը վերադարձնելու նպատակով, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն անմիջապէս համապատասխան փաստաթղթերը ներկայացրել էր Նիւ Եօրքի դատախազութեանը, որն էլ կասեցրել էր աճուրդը:

Շուրջ մէկ տարի տեւած քննութեան արդիւնքում, որոշում կայացւեց գլխաքանդակն Իրանին վերադարձնել:

Նշենք, որ Աքեմենեան զինւորի գլխաքանդակը յայտնաբերւել է 1933 թւկանին, Պերսեպոլիսի տարածքում Չիկագոյի համալսարանի արեւելագիտութեան կենտրոնի իրականացրած պեղումների ժամանակ: Այն գողացւել է երեք տարի անց՝ 1936 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։