Print this page
05/09/2018 - 13:10

Իրանում Ուրարտու թագաւորութեան մասին նոր գիրք է լոյս տեսել

Իրանում Ուրարտու թագաւորութեան մասին «Ուրարտական հիերոգլիֆիկ գրութիւններ Իրանից» անւանումով նոր գիրք է լոյս տեսել:

«alikonline.ir» - Իրանում Ուրարտու թագաւորութեան մասին «Ուրարտական հիերոգլիֆիկ գրութիւններ Իրանից» անւանումով նոր գիրք է լոյս տեսել: Գրում է «scannews.am»-ը:

Նոր հրատարակւած գիրքը, որը թարգմանւել է նաեւ անգլերէն, Ուրարտուի թագաւորութեան հիերոգլիֆիկ մատենագրութեան մասին գիտահետազօտական իւրայատուկ նիւթ է։

«Ուրարտուն կամ Վանի թագաւորութիւնը քաղաքակրթութիւն է, որը զարգացել է բրոնզի ու երկաթի դարաշրջանում Հին Հայաստանի, Արեւելեան Թուրքիայի ու Իրանի հիւսիս-արեւմտեան շրջաններում մ․թ․ա․ 9-րդ դարից»,- ասւած է գրքի նախաբանում։

Նոր հրատարակութեան առաջին մասը նւիրւած է Հայաստանի ու Իրանի պատմութեանը եւ ուրարտական ժառանգութեանը։ Հեղինակը իրանցի պատմագէտ ու հետազօտող Մարիամ Դարան է։

«Financial Tribune» պարբերականը գրքի մասին պատմելիս նշում է, որ Ուրարտուում է կայացել Հայաստանի ու Իրանի՝ պատմութեան առաջին համատեղ գլուխը։

Յարակից լուրեր