Print this page
05/09/2018 - 09:50

Ռոստովում պեղումների ժամանակ հայերէն գրութիւններով գաւաթներ են յայտնաբերւել

ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում իրականացւող հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերւել է 14-րդ դարի ագարակ, որի տարածքում մասնագէտները գտել են տարատեսակ հետաքրքիր իրեր՝ այդ թւում նաեւ հայերէն գրութիւններով գաւաթներ:

«alikonline.ir» - ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում իրականացւող հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերւել է 14-րդ դարի ագարակ, որի տարածքում մասնագէտները գտել են տարատեսակ հետաքրքիր իրեր՝ այդ թւում նաեւ հայերէն գրութիւններով գաւաթներ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, յայտնաբերւած իրերը պատկանել են միջնադարեան ագարակի բնակիչներին:

Գաւաթների յատակին հայկական տառերով գրւած է թուրքական «բայ» բառը, որը թարգմանաբար նշանակում է «տիրակալ»:

Ազովի թանգարան-արգելոցի հնագիտական բաժնի վարիչ Անդրէյ Մասլովսկին ենթադրել է, որ ագարակի հարեւանութեամբ հաւանաբար եղել է նաեւ հայկական եկեղեցի:

Յարակից լուրեր