Հա

Մշակոյթ

05/09/2018

ԱԳՆ. «Հայաստանը 4 տարի ժամկէտով ընտրւեց ԻՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ»

Սեպտեմբերի 3-5-ը ԻՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոյ գործող Արեւմտեան եւ Կենտրոնական Ասիայի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան տարածաշրջանային հետազօտութիւնների՝ Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրւել է կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ՝ 2018-2022 թթ. համար:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 3-5-ը ԻՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքոյ գործող Արեւմտեան եւ Կենտրոնական Ասիայի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան տարածաշրջանային հետազօտութիւնների՝ Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրւել է կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ՝ 2018-2022 թթ. համար: Այս մասին ըստ «news.am»-ի՝ տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից:

Հայաստանից բացի՝ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրւել է նաեւ Լիբանանը։

Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան 3 փորձագէտներից, Թեհրանի կենտրոնի, ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնի եւ Իրանի ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի 1-ական ներկայացուցիչներից, ինչպէս նաեւ կենտրոնի 2 անդամ պետութիւններից: Ղեկավար խորհուրդը, անդամ պետութիւնների հետ միասին, հաստատում է կենտրոնի գործունէութեան գործողութիւնների ծրագիրը, մշակում է ծրագրային դրոյթներ եւ կազմում է ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ոլորտում տարածաշրջանային հետագայ ծրագրերը:

Թեհրանի կենտրոնը հիմնւել է 2011 թ.՝ համաձայն ԻՒՆԵՍԿՕ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ստորագրւած համաձայնագրի: Կենտրոնին անդամակցում են Հայաստանը (2015 թ.-ից), Իրանը, Իրաքը, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պաղեստինը, Թուրքիան եւ Պակիստանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։