Print this page
08/09/2018

Փօլ Մաքքարթնին հինգ տարւայ ընդմիջումից յետոյ նոր ալբոմ է թողարկել

Բրիտանացի յայտնի երաժիշտ, լեգենդար «The Beatles» խմբի նախկին անդամ Փօլ Մաքքարթնին հինգ տարւայ ընդմիջումից յետոյ նոր սոլո ալբոմ է թողարկել, որը կոչւում է` «Egypt Station»:

«alikonline.ir» - Բրիտանացի յայտնի երաժիշտ, լեգենդար «The Beatles» խմբի նախկին անդամ Փօլ Մաքքարթնին հինգ տարւայ ընդմիջումից յետոյ նոր սոլո ալբոմ է թողարկել, որը կոչւում է` «Egypt Station»: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ասւում է երաժշտի պաշտօնական կայքում:

«Փօլի նոր ալբոմն արդէն թողարկւել է եւ ներառում է «I Don't Know», «Come On To Me» եւ «Fuh You» սինգլները»,- ասւում է հաղորդագրութեան մէջ: Նշւում է նաեւ, որ «Փօլի նոր ալբոմը պատրաստ է ճանապարհ ընկնել», ինչը կապւած է ալբոմի անւանման հետ (Եգիպտական կայարան- «tert.am»):

Աւելի վաղ երաժիշտը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս «Egypt Station» անւանումը, քանի որ այն արտացոլում է ձայնասկաւառակի ուղղւածութիւնը, որում երգերը յաջորդում են միմեանց, ինչպէս կայարանները ճանապարհորդի ճանապարհին:

Մաքքարթնիի նոր՝ 17-րդ ձայնասկաւառակը ձայնագրւել է ամերիկեան «Capitol Records» ձայնագրման ստուդիայում եւ ներառում է 14 երգ, իսկ ալբոմի շապիկի համար օգտագործւել է երաժշտի հեղինակած նկարը:

Յարակից լուրեր