Հա

Մշակոյթ

08/09/2018 - 10:00

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտն Ասիայի լաւագոյն թանգարաններից մէկն է՝ ըստ «TripAdvisor»-ի

Զբօսաշրջիկների շրջանում տարածւած ուղեցոյց հանդիսացող ամերիկեան «TripAdvisor» պորտալն Ասիայի լաւագոյն 25 թանգարանների ցանկում (Asia’s top 25 travellers’ choice list) ընդգրկել է նաեւ Երեւանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը: 

«alikonline.ir» - Զբօսաշրջիկների շրջանում տարածւած ուղեցոյց հանդիսացող ամերիկեան «TripAdvisor» պորտալն Ասիայի լաւագոյն 25 թանգարանների ցանկում (Asia’s top 25 travellers’ choice list) ընդգրկել է նաեւ Երեւանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «dailyexcelsior.com»-ը։ Այն յայտնւել է ցուցակի 9-րդ հորիզոնականում։

Վարկանիշի առաջատարներն են դարձել Վիետնամի Հոշիմին քաղաքում պատերազմի զոհերին նւիրւած թանգարանը, Կամբոջայի ցեղասպանութեան զոհերին նւիրւած «Տուոլսլենգ» թանգարանը, որը գտնւում է Պնոմպէն քաղաքում, եւ Չինաստանում տերակոտէ զինւորների ու նրանց ձիերի թանգարանը։

Ցանկում տեղ են գտել նաեւ Հնդկաստանում, Թայւանում եւ Սինգապուրում գտնւող մի շարք թանգարաններ։

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը բացւել է 1995 թւականին՝ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։