Print this page
09/09/2018 - 09:40

ԱՄՆ-ում Ջոն Լենոնի պատկերով նամականիշեր են թողարկել

ԱՄՆ փոստային ծառայութիւնը մի շարք նամականիշեր է թողարկել՝ բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի պատկերով:

«alikonline.ir» - ԱՄՆ փոստային ծառայութիւնը մի շարք նամականիշեր է թողարկել՝ բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի պատկերով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «The New York Post»-ը, նամականիշերի շնորհանդէսը կայացել է Նիւ Եօրքի Կենտրոնական այգում: Հանդիսաւոր միջոցառմանը ներկայ են գտնւել երաժշտի այրի Եօկօ Օնոն եւ նրա որդին՝ Շոն Լենոնը:

Հանրայայտ «The Beatles» լիւերպուլեան քառեակի անդամ Ջոն Լենոնին սպանել են 1980 թւականի դեկտեմբերի 8-ին: Դեւիդ Չեփմենը 5 կրակոց է արձակել երաժշտի ուղղութեամբ, երբ վերջինս կնոջ հետ վերադառնում էր ձայանգրման ստուդիայից:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Ջոն Լենոնի մարդասպանին 10-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել:

Յարակից լուրեր