Print this page
09/09/2018

Վենետիկի կինոփառատօնի գլխաւոր մրցանակը նւաճել է «Ռոմա» ֆիլմը

Վենետիկի միջազգային կինոփառատօնի գլխաւոր մրցանակն առաջին անգամ նւաճել է ֆիլմ, որն ի սկզբանէ նախատեսւած է եղել ոչ կինոթատրոնների, այլ «Netflix» հարթակի միջոցով տարածման համար։

«alikonline.ir» - Վենետիկի միջազգային կինոփառատօնի գլխաւոր մրցանակն առաջին անգամ նւաճել է ֆիլմ, որն ի սկզբանէ նախատեսւած է եղել ոչ կինոթատրոնների, այլ «Netflix» հարթակի միջոցով տարածման համար։

75-րդ կինոփառատօնի լաւագոյն ֆիլմ է ճանաչւել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսօ Կուարոնի «Ռոմա»-ն։ Այս մասին ըստ «shantnews.am»-ի՝ յայտնում է «euronews»-ը։

Ֆիլմն իր անունը ստացել է Մեքսիկայի մայրաքաղաքի համանուն թաղամասից։ Ֆիլմի գործողութիւնները տեղի են ունենում այնտեղ, 1960-ականներին։ Ֆիլմը մեծամասամբ ինքնակենսագրական է եւ հիմնւած է հեղինակի մանկական յիշողութիւնների վրայ։

Ժիւրին լաւագոյն դերասանուհի է ճանաչել բրիտանուհի Օլիւիա Քոլմանին։ Նա մարմնաւորել է անգլիացի թագուհի Աննային՝ Եօրգոս Լանտիմոսի «Ֆաւորիտը» պատմական դրամայում։

Լաւագոյն դերասան է ճանաչւել Վիլեմ Դեֆոն՝ Ջուլիան Շնաբելի «Վան Գոգ․ Յաւերժութեան շեմին» ֆիլմում դերակատարման համար։

Լաւագոյն ռեժիսոր է դարձել Ժակ Օդիեարը, ով նկարահանել է «Սիսթերս եղբայրները» ֆիլմ։ Ժիւրին Գրան-պրին շնորհել է յոյն Եօրգոս Լանտիմոսին՝«Ֆաւորիտը» ֆիլմի համար։

Յարակից լուրեր