Հա

Մշակոյթ

10/09/2018 - 09:50

Լարախաղաց. «Եզակի արւեստն այսօր չենք կարողանում մատուցել մեր ազգին»

Օդի մէջ պիրկ ձգւած պարանի վրայ խաղալու արւեստը՝ լարախաղացութիւնը, որը դեռ միջնադարեան Հայաստանում էր յայտնի, այսօր կորում է։ «Panorama.am»-ի հետ զրոյցում ՀՀ մշակոյթի գործիչ, լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Յակոբեանը ահազանգեց. «Մեր եզակի արւեստն այսօր չենք կարողանում մատուցել մեր ազգին, հին ազգային աւանդոյթը կորում է»։

«alikonline.ir» - Օդի մէջ պիրկ ձգւած պարանի վրայ խաղալու արւեստը՝ լարախաղացութիւնը, որը դեռ միջնադարեան Հայաստանում էր յայտնի, այսօր կորում է։ «Panorama.am»-ի հետ զրոյցում ՀՀ մշակոյթի գործիչ, լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Յակոբեանը ահազանգեց. «Մեր եզակի արւեստն այսօր չենք կարողանում մատուցել մեր ազգին, հին ազգային աւանդոյթը կորում է»։

Նա նշեց, որ ամսական 15-20 ելոյթ պէտք է կազմակերպւի քաղաքներում, գիւղերում, որպէսզի գոյատեւի արւեստի այս տեսակը, տարածւի, նաեւ ցանկացողներ լինեն զբաղւել լարախաղացութեամբ։

«Մշակոյթի նախարարութիւնը քաղաքապետարանի հետ պէտք է լիարժէք պայմաններ տայ ազգային արւեստը ցանկացած տեղ ցուցադրելու համար»,- ասաց Վ. Յակոբեանը։

Նրա խօսքով, մշակոյթի ոլորտում աշխատող անձնաւորութիւնները միայն դիպլոմ ունեն, մշակոյթի բոլոր ճիւղերից չեն հասկանում։

«Մեզ մօտ չի զարգանում լարախաղացութիւնը, որովհետեւ պայմաններից ելնելով՝ մարդիկ չեն կարող գնալ անվճար ելոյթներ ունենալ։ Ֆինանսաւորում չկայ, կադրեր էլ չկան։ Սակայն եթէ պետութիւնը խթանի, կը զարգանայ այս ժանրը։ Երբ կրկեսը բացւի, հնարաւոր է գան ցանկացողներ, նրանց միջից գտնենք կադրեր, ովքեր կը կարողանան զբաղւել լարախաղացութեամբ։ Ես պատրաստ եմ նրանց սովորեցնել»,- ասաց Վ. Յակոբեանը։

Նա նաեւ նշեց, որ լարախաղացութիւնը պէտք է ընդգրկւի պետական մշակութային ծրագրերում։

«Հարիւրաւոր երգիչներ կան, պարի խմբեր, որոնց տեղ են տալիս, բայց լարախաղացութիւնն այսօր տեղ չունի, որովհետեւ չեն հասկանում, անուշադիր են»,- յաւելեց ՀՀ մշակոյթի գործիչը։

«Panorama.am»-ը նաեւ հետաքրքրւեց, թէ որտե՞ղ է ելոյթ ունենում, մէկ ելոյթի համար որքա՞ն են վճարում։ Նա ասաց, ու հրաւէրներ է ստանում Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, հիմնականում քաղաքների, ազգային տօներին, ծիսակատարութիւններին։ Իսկ վճարը կախւած է հեռաւորութիւնից։

«Ութ տարի էլ խաղալու եմ, որ դառնամ 80 տարեկան եւ աշխարհին ապացուցեմ, որ մեր հայոց երկրին ամէն ինչից առաջ կարեւորում է արւեստը, մշակոյթը։ Ափսոս մեր տաղանդները կորչում են յղփացած որոշ շրջապատի մէջ։ Բայց արւեստի, մշակոյթի մարդկանց պէտք է շատ գնահատել»,- նշեց Վ. Յակոբեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։