Print this page
10/09/2018

«Կինոշոկ»-ում լաւագոյն դերասանուհի է ճանաչւել Նարինէ Գրիգորեանը՝ «Եւա» ֆիլմում դերի համար

ԱՊՀ եւ Բալթեան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատօնում «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթող է ճանաչւել Նարինէ Գրիգորեանը: Նա մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմում դերակատարման համար: 

«alikonline.ir» - ԱՊՀ եւ Բալթեան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատօնում «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթող է ճանաչւել Նարինէ Գրիգորեանը: Նա մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմում դերակատարման համար: Այս մասին ըստ «panarmenia.am»-ի՝ յայտնում է Ինտերֆաքսը:

«Կինոշոկ» 27-րդ կինոփառատօնն անցկացւել է Անապայում սեպտեմբերի 2-9-ը։ Փառատօնի ծրագրերում ներկայացւած էր 67 ֆիլմ:

«Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան խաղարկային ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը: Այն դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալն ամենուր հետապնդում է նրան:

Աւելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացւող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատօնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմը:

Փառատօնի «Լաւագոյն դերասան» անւանակարգում լաւագոյնն է ճանաչւել Վլադիմիր Տոլոկոննիկովը (յետմահու)։ Գլխաւոր մրցանակը ստացել է Տաալայբէկ Կուլմենդեեւի (Ղրղզստան) «Մունաբիա» ֆիլմը, որը մրցանակ է ստացել նաեւ լաւագոյն սցենարի համար։ Լաւագոյն ռեժիսոր է ճանաչւել Ալեքսէյ Շեմէսը «Պապ» ֆիլմի համար։

Յարակից լուրեր