Հա

Մշակոյթ

13/09/2018 - 09:20

Անին 1001 եկեղեցիների քաղաք է ու դա չափազանցութիւն չէ․ Թուրքական թերթի անդրադարձը

Թուրքական ամենաշատ տպաքանակ ունեցող ընդդիմադիր «Sozcu» պարբերականն անդրադարձել 10-11-րդ դարերում Հայոց մայրաքաղաք Անիին։

«alikonline.ir» - Թուրքական ամենաշատ տպաքանակ ունեցող ընդդիմադիր «Sozcu» պարբերականն անդրադարձել 10-11-րդ դարերում Հայոց մայրաքաղաք Անիին։ Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

Թուրքական պարբերականըի հրապարակումը եզակի է, քանի որ վերջապես Անին ներկայացւել է որպէս հայկական։

Նախաբանում նշւում է, որ Հայոց Բագրատունիների օրօք Անին տարածաշրջանային կարեւոր ուժային ու մշակութային կենտրոն էր։

«Անիիի բարգաւաճման գագաթնակէտը եղել է 11-րդ դարում։ Այն  նաեւ 1001 եկեղեցիների քաղաք են անւանում ու դա այնքան էլ չափազանցութիւն չէ, քանի որ արդէն յայտնաբերւած են աւելի քան 40 եկեղեցի, վանք ու մատուռ։ Ենթադրւում է, որ Անիում ապրել է մինչեւ 100 հազար բնակչութիւն։

Անիի գլխաւոր եկեղեցին՝ Մայր տաճարը կառուցւել է Հայոց Գագիկ թագաւորի օրօք, իսկ ճարտարապետը եղել է Տրդատը։ Հէնց Տրդատն էլ վերականգնել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի գմբեթը»,- նշւած է հրապարակման մէջ։

Թուրքական պարբերականը նաեւ անդրադարձել է Անիի Տիգրան Հոնէնցի, Աբուղամրենցի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներին։

«News.am»-ը յիշեցնում է, որ Անիում որեւէ ցուցանակի վրայ չկայ «հայ» կամ «Հայաստան» բառերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։