Հա

Մշակոյթ

13/09/2018 - 12:00

Իրանահայ Արմենուշ Մագարեանը կը ներկայացնի «Հայկական ժամանակակից զարդանախշեր»-ը

Այսօր` սեպտեմբերի 13-ին, Երեւանի Ռուսական արւեստի թանգարանում տեղի է ունենալու իրանահայ երիտասարդուհի Արմենուշ Մարգարեանի «Հայկական ժամանակակից զարդանախշեր» խորագրով առաջին անհատական ցուցահանդէսի բացման արարողութիւնը: 

«alikonline.ir» - Այսօր` սեպտեմբերի 13-ին, Երեւանի Ռուսական արւեստի թանգարանում տեղի է ունենալու իրանահայ երիտասարդուհի Արմենուշ Մարգարեանի «Հայկական ժամանակակից զարդանախշեր» խորագրով առաջին անհատական ցուցահանդէսի բացման արարողութիւնը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆէյսբուքեան էջից:

Իրանահայ նկարիչ եւ անիմատոր Արմենուշ Մագարեանն իր ստեղծագործութիւններում համադրել է հայկական խորիմաստ մոտիւներն ու ժամանակակից արւեստի միտումները: Նա այսպիսով փորձել է ներկայացնել հայրենիքի մասին իր պատկերացումները, ապրած զգացողութիւնները եւ կարօտը։ Նրա արւեստի գործերը կապող օղակ են հանդիսանում իւրաքանչիւր անձի եւ նրա ապրումների միջեւ։

Ըստ Արմենուշի՝ Հայրենիքը իւրաքանչիւրի համար կարող է ունենալ տարբեր նշանակութիւններ, բայց հայրենիքից հեռու ծնւած եւ իր կեանքի մեծ մասը դրանից հեռու ապրած մարդու համար, այն աւելի քան իւրայատուկ է։

Նշենք, որ ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ սեպտեմբերի 16-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։