Հա

Մշակոյթ

15/09/2018 - 08:15

Թուրքիայում 50 հազար դոլարով վաճառքի է հանւել հին հայկական պղնձէ ափսէ

Թուրքիայում 50 հազար դոլարով վաճառքի է հանւել հին հայկական պղնձէ ափսէ, որն այս պահին, ըստ համացանցում առկայ տւեալների, գտնւում է Ստամբուլի տարածքում։ 

«alikonline.ir» - Թուրքիայում 50 հազար դոլարով վաճառքի է հանւել հին հայկական պղնձէ ափսէ, որն այս պահին, ըստ համացանցում առկայ տւեալների, գտնւում է Ստամբուլի տարածքում։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Անշարժ գոյքի վաճառքով զբաղւող թուրքական ամենախոշոր կայքում վաճառքի յայտարարութիւնը տեղադրած անձը նշել է, որ ափսէն շուրջ 150 տարի գտնւում է իր ընտանիքի մօտ, հազւագիւտ իրի աւելի վաղ շրջանի պատմութեան մասին տէրը որեւէ տեղեկութիւն չունի։

Յայտարարութեան հեղինակը նշել է, որ պատրաստ է գնի սակարկման՝ «տրամաբանութեան սահմաններում»։  Նա նաեւ նշել է, որ տանն ունեն նմանատիպ եւս մի քանի հին իր, որոնք նոյնպէս պատրաստ են վաճառել։

Հրապարակման հեղինակը չի մանրամասնել, թէ արդեօք իրենց ընտանիքն անմիջական կապ ունի ափսէի նախկին հայ տէրերի հետ, կամ որտեղից ու ինչ ճանապարհով են ձեռք բերել ցուցադրւած ափսէն։

Նշենք, որ Թուրքիայում մեծ զանգւածայնութիւն վայելող անշարժ գոյքի վաճառքի տւեալ կայքում յաճախ են հանդիպում հայերից մնացած հին գտածօների վաճառքի յայտարարութիւններ՝ հին հայկական դրամներից, գորգերից ու սնդուկներից մինչեւ գրքեր ու այլ գտածօներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։