Հա

Մշակոյթ

16/09/2018 - 12:10

«Սա իմ հիմնական մեծ յաղթանակն էր կինոյում». Նարինէ Գրիգորեանը՝ «Կինոշոկ» փառատօնում լաւագոյն դերասանուհի ճանաչւելու մասին

ԱՊՀ եւ Բալթիկ երկրների «Կինոշոկ» կինոփառատօնում լաւագոյն դերասանուհի է ճանաչւել Նարինէ Գրիգորեանը՝ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմում դերակատարման համար: Դերասանուհու համար սա լիամետրաժ ֆիլմում առաջին մեծ դերակատարումն է եղել եւ առաջին նշանակալի մրցանակը կինոյի ոլորտում որպէս գլխաւոր դերակատար:

«alikonline.ir» - ԱՊՀ եւ Բալթիկ երկրների «Կինոշոկ» կինոփառատօնում լաւագոյն դերասանուհի է ճանաչւել Նարինէ Գրիգորեանը՝ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմում դերակատարման համար: Դերասանուհու համար սա լիամետրաժ ֆիլմում առաջին մեծ դերակատարումն է եղել եւ առաջին նշանակալի մրցանակը կինոյի ոլորտում որպէս գլխաւոր դերակատար: 

«Tert.am Life»-ի հետ զրոյցում Նարինէն նշեց մրցանակի կարեւորութեան մասին եւ տեղեկացրեց, որ թատերական գործունէութեան համար նոյնպէս բոլորովին վերջերս է արժանացել մրցանակի: Դերասանուհին ասաց, որ «Կինոշոկ»-ին չի կարողացել մասնակցել, քանի որ այդ ընթացքում նա մեկնել է Բահրէյն մէկ այլ մրցանակի յետեւից՝ այս անգամ թատերական գործունէութեան համար: 

«Ես մեկնել էի Բահրէյնի կինոփառատօնին մասնակցելու, որտեղ նոյնպէս ստացայ լաւագոյն դերասանուհի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման համար:

Եւ մինչ ես տարւած էի թատրոնով, «Կինոշոկ»-ում իմ մրցանակը ստացել է Շանթ Յովհաննիսեանը: Նա պատմեց, որ ժիւրիի բոլոր անդամները միաձայն ինձ են ընտրել այդ մրցանակի համար: Սա իմ հիմնական մեծ յաղթանակն էր կինոյում: Թատրոնում մրցանականեր շատ եմ ստացել, բայց կինոն, կարծես, ինձ համար նոր աշխարհ է: Աւելի ուշ յայտնաբերելով կինոն եւ բազում գաղտնինքներ բացայայտելով՝ այս մրցանակը շատ ուրախալի էր ինձ համար»,- ասաց նա:

Թատերական գործունէութեանը զուգահեռ Նարինէն վերջին տարիներին է ակտիւացրել իր գործունէութիւնը կինոյում: Դերասանուհու խօսքով, կինոասպարէզում աւելի քիչ աշխատանքային փորձն այդ ոլորտն իր համար առաւել գայթակղիչ է դարձնում: Դերասանուհին հասցրել է լաւագոյնը ճանաչւել որպէս երկրորդ պլանի դերասանուհի, բայց գլխաւոր դերակատարման համար հայ-իրանակն համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմով էր առաջին մրցանակը, ինչը նրա խօսքով, կրկնակի հաճելի է:  

«Դա իմ առաջին մեծ դերն էր կինոյում: Երբ առաջին անգամ տեսայ ֆիլմը, ես հասկացայ, որ դա ես չեմ, այլ ինչ-որ մէկն է՝ անկախ ինձնից: Իսկապէս Անահիտ Աբադը կարողացել էր ինձնից ստանալ մի կնոջ կերպար, որ իրենից ուժ էր փոխանցում ինձ: Դա իմ առաջին մեծ փորառնութիւնն էր ֆիլմում: Ֆիլմը արդէն բազմաիթւ մրցանակներ է ստացել եւ շարունակում է մասնակցել տարբեր փառատօնների: Այն ընդգրկւել էր «Օսկար»-ի նախընտրական ցուցակում: Կարծում եմ՝ ֆիլմը դեռ նոր է սկսում իր ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ իմ դերակատարումն էլ առանձին գնահատւեց, թէեւ ֆիլմը շատ այլ արժանիքներ ունի»,- ասաց նա: 

Դերասանուհին ասաց, որ կինոյում գործունէութիւնը շարունակում է: Այս օրերին նա գտնւում է Արցախում, որտեղ անց են կացւում ֆրանսիական ֆիլմի նկարահանումներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։