Հա

Մշակոյթ

17/09/2018 - 09:30

Եգիպտոսի հարաւում հնագէտները Սֆինքսի արձան են յայտնաբերել

Եգիպտոսի հարաւում Կոմ Օմբօ տաճարը գրունտային ջրերից մաքրելու ժամանակ հնագէտները Սֆինքսի՝ կենդանու եւ մարդու կերպարով  արարածի արձան են յայտնաբերել:

«alikonline.ir» - Եգիպտոսի հարաւում Կոմ Օմբօ տաճարը գրունտային ջրերից մաքրելու ժամանակ հնագէտները Սֆինքսի՝ կենդանու եւ մարդու կերպարով  արարածի արձան են յայտնաբերել: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ 

Եգիպտոսի հնութիւնների հարցերով նախարարութեան բարձրագոյն խորհրդի գլխաւոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի խօսքով՝ գտածօն, աւելի հաւանական է, Պտղոմեոսների շրջանին (մ․թ․ա․331-31 թթ.) է առնչւում։ Դրա անուղղակի հաստատումն է այն հանգամանքը, որ արտեֆակտը գտնւել է հին եգիպտական տաճարի հարաւ-արեւելեան հատւածում, որտեղից 2 ամիս առաջ գտել էին Պտղոմեոս փարաւոնի (մ․թ․ա․204-180 թթ.) արձանը, ինչպէս նաեւ այդ նոյն ժամանակահատւածի 2 հնագոյն յուշարձաններ։

Հողի տակից գտնւած արձանը գտնւում է հրաշալի վիճակում, նոյնիսկ գունային երանգներն են լաւ պահպանւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։