Հա

Մշակոյթ

17/09/2018 - 16:10

«Անտեսանելի-տեսանելի»-ում իրանահայ Սեւակ Թովմասեանն է

Վաղը` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունենալու «Անտեսանելի-Տեսանելի» խորագրով ցուցահանդէսի բացմանը արարողութիւնը։

«alikonline.ir» - Վաղը` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունենալու «Անտեսանելի-Տեսանելի» խորագրով ցուցահանդէսի բացմանը արարողութիւնը։

Ցուցահանդէսում ներկայացւած է ֆրանսահայ Էդմոնդ Յաբեթեանի վերջին նախագիծը, որի մաս են կազմում տարբեր երկրներից 9 լուսանկարիչների աշխատանքները, այդ թւում՝ իրանահայ Սեւակ Թովմասեանինը:

«Անտեսանելի-տեսանելի»-ում ներառւած են լուսանկարներ, որոնք արւել են լուսանկարչական ամենատարբեր հնարքներով, որոնք էլ անտեսանելին՝ տեսանելի են դարձնում:

Ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ կը ցուցադրւի Իննա Կոլուպաեւանի նոր ինստալիացիա Էւոլուցիա պերֆորմանսը «Ոգու էւոլիուցիան»։ Իննան արդէն մի քանի տարի է ինչ համագործակցում է Էդմոնդ Յաբեթեանի եւ Երեւանի ժամանակակից արւեստի թանգարանի հետ։ Այդ համագործակցութեան արդիւնքում ստեղծւել են բազմաթիւ ինստալիացիաներ եւ պերֆորմանսներ, որոնց թւում են «Հաւասարակշռութիւն» (2015), «Կեանքը մեխանիկական մարմնի միջոցով» (2016), «Լուսաւորւածը» (2017):

Նշենք որ, Էդմոնդ Յաբեթեանի եւ Երեւանի ժամանակակից արւեստի թանգարանի համագործակցութիւնը սկսւել է դեռեւս 2014 թւականից, «Մօտ եկէք», «Ես եւ Հայոց Ցեղասպանութիւնը», «Արմատախիլ եղածները» եւ «Street Art» նախագծերով: Նա համագործակցել է նաեւ Երեւանի թեթեւ արդիւնաբերութեան ուսումնարանի սաների հետ: Նրանց համատեղ աշխատանքի արդիւնքում 2017 թւականին ստեղծած նմուշները ներկայացւեց հանրութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։