Հա

Մշակոյթ

18/09/2018 - 14:15

Վարանդը՝ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակի դափնեկիր

Որախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ անւանի գրող Վարանդն արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակին:

«alikonline.ir» - Որախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ անւանի գրող Վարանդն արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակին:

«Գ. Մելիտինեցի» 2018 թւականի գրական մրցանակը տրւել է Վարանդին, նրա «Զինադրօշ» դիցերգ-քերթողութիւն հատորի համար, որը նւիրւած է Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին:

Գիրքը պարունակում է մօտ 60 պոէմա եւ բանաստեղծութիւններ, ինչպէս նաեւ մէկ արձակ-յուշագրութիւն, որոնք գրւել են 2008-2018 թթ.՝ տաս տարւայ ընթացքում: Հատորը տպագրւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից:

Յատկանշական է այն փաստը, որ Վարանդը երրորդ անգամն է, ինչ արժանանում է արժէքաւոր այս մրցանակին, որի դափնեկիրներից են այնպիսի անւանի գրողներ, ինչպիսիք՝ Մուշեղ Իշխանը, Նշան Պեշիկթաշլեանը, Արամ Հայկազը, Բաբգէն Փափազեանը, Յակոբ Պալեանը եւ ուրիշներ:

Նշենք, որ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակը հիմնադրւել է 1968 թւականին: Այն առաջին անգամ տրւել է Մուշեղ Իշխանին՝ «Տառապանք» ժողովածուի առիթով:

«alikonline» ստանց շնորհաւորում է մայեստրոյին՝ նրան մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ բեղմնաւոր գրիչ:

Յարակից լուրեր

  • Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը
    Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը

    Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ 

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

  • Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին
    Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին

    Հոկտեմբերի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ բանաստեղծ Վարանդին, որը նոր էր վերադարձել Հայաստանի գրողների միութեան կազմակերպած համագումարից:

  • Վարանդը՝ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր
    Վարանդը՝ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր

    Հոկտեմբերի 14-ին Օշականում, Թարգմանչած տօնի կապակցութեամբ կայացել է Հայաստանի գրողների միութեան կազմակերպած ամենամեայ «Կանթեղ» մրցանակաբաշխութիւնը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։