Հա

Մշակոյթ

18/09/2018 - 09:50

Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վաւերագրական ֆիլմերի 4-րդ միջազգային փառատօնը

ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ իրականացւող «Ծիրանի ծառ» վաւերագրական ֆիլմերի 4-րդ միջազգային փառատօնում այս տարի ընգրկւած է 17 ֆիլմ՝ 12 երկրից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան եւ այլն):

«alikonline.ir» - ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ իրականացւող «Ծիրանի ծառ» վաւերագրական ֆիլմերի 4-րդ միջազգային փառատօնում այս տարի ընգրկւած է 17 ֆիլմ՝ 12 երկրից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան եւ այլն):

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակոյթի նախարարութան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, փառատօնն անցկացւում է սեպտեմբերի 15-20-ը՝ Ուջան գիւղում եւ Երեւանում:

Ծրագրերում ներկայացւած են վաւերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, ժամանակագրական-հրապարակախօսական, անիմացիոն, պոէտիկ, էքսպերիմենտալ խաղարկային վաւերագրութիւններ:

Փառատօնի շրջանակում «CineDOC-Tbilisi» կինոփառատօնի եւ «Caucasian House» (Կովկասեան տուն) կազմակերպութեան հետ համագործակցութեամբ, հայ եւ արտերկրեայ մշակութային մենեջերների համար կանցկացւի «Ինչպէս ցուցադրութիւններ կազմակերպել մարզերում» յատուկ աշխատարանը, որը կունենայ շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շւեդական «Doc Lounge» կազմակերպութեան ներկայացուցիչները:

«Ծիրանի ծառ» կինոփառատօնի ժիւրիի կազմում են՝ գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկը, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, պատմաբան-մարդաբան Հրանուշ Խառատեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։