Հա

Մշակոյթ

18/09/2018 - 11:20

«Գահերի խաղ»-ը «Էմմի» վարկածով լաւագոյն դրամատիկ սերիալ է ճանաչւել

Լոս Անջելէսի «Մայքրոսոֆթ» դահլիճում կայացել է ամենամեայ «Էմմի» մրցանակաբաշխութիւնը՝ կազմակերպւած Հեռուստատեսային արւեստների եւ գիտութիւնների ակադեմիայի կողմից:

«alikonline.ir» - Լոս Անջելէսի «Մայքրոսոֆթ» դահլիճում կայացել է ամենամեայ «Էմմի» մրցանակաբաշխութիւնը՝ կազմակերպւած Հեռուստատեսային արւեստների եւ գիտութիւնների ակադեմիայի կողմից:

Այս տարի մրցանակաբաշխութիւնն անցկացւել է յոբելեանական 70-րդ անգամ, այն վարել են Մայքլ Չին ու Քոլին Ջոսթը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, լաւագոյն դրամատիկ սերիալ է ճանաչւել «Գահերի խաղ»-ը:

Մինչդեռ լաւագոյն հումորային սերիալ է ճանաչւել «Զարմանալի տիկին Մէյզէլը»: Այն, ի դէպ, արժանացել է ամենամեծ քանակութեամբ մրցանակների: Դրա գլխաւոր դերակատար Ռէյչէլ Բրոսնահանը «Էմմի» է արժանացել որպէս հումորային սերիալի լաւագոյն դերասանուհի:

Յաւելենք, որ «Էմմի» մրցանակը շնորհւում է 1946 թ. ի վեր: Դրա շրջանակում պարգեւատրւում են լաւագոյն դրամատիկ, հումորային սերիալները, նոյն ժանրերի լաւագոյն դերասաններն ու դերասանուհիները, լաւագոյն հաղորդումներն ու ժամանցային ծրագրերը:

Բացի այդ, մրցանակ են ստանում նաեւ երաժշտական, ձայնային, լուսային ձեւաւորման, խմբագրման, դերասանների արտաքին տեսքի համար պատասխանատուները:

«Էմմի» ոսկեայ արձանիկը, որը պատրաստւած է ձեռքում ատոմ պահող թեւաւոր կնոջ տեսքով, մարմնաւորում է գիտութեան եւ արւեստի միասնութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։