Հա

Մշակոյթ

27/09/2018 - 09:20

Թուրքիայում եւս մէկ հայկական եկեղեցի է վերանորոգւելու

Թուրքիայի Սեբաստիայի Գիւրունի շրջանում գտնւող հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցին 10 օրւայ ընթացքում սկսւելու է վերանորոգւել։ 

«alikonline.ir» - Թուրքիայի Սեբաստիայի Գիւրունի շրջանում գտնւող հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցին 10 օրւայ ընթացքում սկսւելու է վերանորոգւել։ Գրում է «news.am»-ը:

Թուրքական «Sivashaber» կայքի փոխանցմամբ՝ Սիվասի (Սեբաստիա) յուշարձանների պահպանութեան բաժնի տնօրէն Օնուր Եըլդաղը նշել է, թէ օրեր առաջ տեղի է ունեցել եկեղեցու վերանորոգման համար տենդերը։ Նա շեշտել է, որ նախատեսւում է 3 մլն. 984 հազար լիրա յատկացնել եկեղեցու վերանորոգմանը։

Օնուր Եըլդաղը ասել է, թէ 10 օրւայ ընթացքում սկսւելու են վերանորոգման աշխատանքները։

Նշենք, որ մինչեւ Հայոց Ցեղասպանութիւնը Սեբաստիայի Գիւրունի շրջանը կազմւած էր հայաբնակ 5 գիւղերից, որտեղ ապրում էին մօտ 15 հազար հայեր։ Շրջանում կար 7 հայկական դպրոց եւ մի շարք եկեղեցիներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։