Հա

Մշակոյթ

30/09/2018 - 08:20

Աւանդոյթների զարմանալի յաջորդականութիւն ենք զգում. «The Wall Street Journal»-ն անդրադարձել է հայկական մշակոյթին

Ամերիկեան «The Wall Street Journal»-ը ծաւալուն յօդւածով անդրադարձ է կատարել հայկական մշակոյթին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` պարբերականն իր ընթերցողների հետ հիացական տպաւորութիւններով է կիսւել հայկական արւեստի հնագոյն նմուշների, ծովից ծով Հայաստանի առեւտրական հնարաւորութիւնների ու աշխարհում առաջինը քրիստոնէութիւն ընդունած երկրի կրօնի մասին:

«alikonline.ir» - Ամերիկեան «The Wall Street Journal»-ը ծաւալուն յօդւածով անդրադարձ է կատարել հայկական մշակոյթին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` պարբերականն իր ընթերցողների հետ հիացական տպաւորութիւններով է կիսւել հայկական արւեստի հնագոյն նմուշների, ծովից ծով Հայաստանի առեւտրական հնարաւորութիւնների ու աշխարհում առաջինը քրիստոնէութիւն ընդունած երկրի կրօնի մասին:

«Չնայած, որ Հայաստանի պատմութիւնը հարուստ է աւերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգւածային սպանութիւններով, եւ չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակւել են հրոսակների կողմից, մենք աւանդոյթների ու հաւատամքների զարմանալի յաջորդականութիւն ենք զգում, որոնք պահպանւել են դարերի ընթացքում»,- նշւած է յօդւածում:

Պարբերականն անդրադարձ է կատարել նաեւ Կիլիկիայի հայկական թագաւորութեանը:

«Մենք տեղեկանում ենք նաեւ, որ դարերի ընթացքում հայերը դարձել են խոշոր առեւտրականներ` գտնւելով աշխարհի երկրների խաչմերուկում եւ 3 ջրային աւազանների` Միջերկրական, Սեւ եւ Կասպից ծովեր մուտք ունենալով: Միջերկրական ծովի ափին Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը հնարաւոր է` կապեր է ունեցել խաչակիրների պետութիւնների հետ, եւ հայ առեւտրականները ակտիւ առեւտուր են իրականացրել այն ճանապարհներին, որոնք նրանց տարել են դէպի Անգլիա, Չինաստան, Հնդկաստան եւ Ռուսաստան, բայց մենք նախ գիտենք հայկական քրիստոնէութեան մասին: Այն թւում է եւ անզիջում, եւ անփոփոխ ու ամուր, կարծես` յիշեցնում է տապան, որը կանգնած է Արարատի լանջին»,- գրւած է պարբերականի յօդւածում:

«The Wall Street Journal»-ը յիշատակել է նաեւ հայկական զարդերի մասին ու նշանաւորել մինչեւ 14-րդ դարը հայկական Դւին քաղաքի հզօրութիւնը:

«Տեսնում ենք 11-13-րդ դարերի զարդեր` հայկական Դւին քաղաքից, որը մինչ 14-րդ դարում մոնղոլների կողմից աւերւելը, Կոստանդնուպոլսից արեւելք եղել է ամենախոշոր քաղաքներից մէկը»,- նշել է յօդւածագիրը:

Յարակից լուրեր

  • Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը
    Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը

    Ապրիլ-մայիս ամիսներին «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւած պետական յեղաշրջման արդիւնքում իշխանութիւնը բռնազաւթած Նիկոլ Փաշինեանն անմիջապէս «դուխով» անցաւ իր բռնատիրական ռեժիմի հաստատմանն ուղղւած քայլերին:

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

  • ՀՀ-Իրան յարաբերութիւնները պէտք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից
    ՀՀ-Իրան յարաբերութիւնները պէտք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից

    Հայ-իրանական սահմանը մեր անվտանգութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է, մեր պետականութեան շարունակականութեան եւ ամրապնդման բաղադրիչներից մէկը՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնւում ենք ադրբեջանա-թուրքական թշնամական շրջափակման մէջ, թշնամական միջավայրում, հետեւաբար ՀՀ-Իրան յարաբերութիւնները պէտք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից:

  • Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է
    Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է

    Աշխատանքային այցով Լիբանանում գտնւող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի,այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, եւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Սաադ Հարիրին: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով լիբանանեան լրատւամիջոցները, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանեան քաղաքական յարաբերութիւնների հետագա զարգացմանն ուղղւած հարցեր:

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։