Հա

Մշակոյթ

04/10/2018 - 11:40

ԳԱԿ-ում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը

Գաֆէսճեան արւեստի կենտրոնը եւ «Մուսկարի» ասոցիացիան յայտարարում են, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոնի «Արծիւ» սրահում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը։ 

«alikonline.ir» - Գաֆէսճեան արւեստի կենտրոնը եւ «Մուսկարի» ասոցիացիան յայտարարում են, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոնի «Արծիւ» սրահում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

ԳԱԿ-ի լրատւական ծառայութեան հաղորդմամբ, ցուցադրութեան շրջանակներում կը ներկայացւեն յայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրիանի եօթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրւում Հայաստանում: Արւեստագէտի աշխատանքները ցուցադրւել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ այլն:

«Ցուցադրութիւնը իւրայատուկ անդրադարձ է՝ բացայայտելու լուսանկարչուհու ներաշխարհը եւ աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցւում թւացեալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով»,- նշել է Գաֆէսճեան արւեստի կենտրոնի գործադիր տնօրէնի պաշտօնակատար Վահագն Մարաբեանը:

Հանրութեան համար ցուցադրութիւնը գործելու է 2018 թ. հոկտեմբերի 6-ից մինչեւ դեկտեմբերի 23-ը: Մուտքն անվճար է:

Ցուցադրութեան կատալոգի տպագրութիւնը հովանաւորել է ՀՀ մշակոյթի նախարարութիւնը:

Յարակից լուրեր

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

  • «Դժւար է լինել կին». Իրանցի յայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրւում են Երեւանում
    «Դժւար է լինել կին». Իրանցի յայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրւում են Երեւանում

    Շադի Ղադիրիանի աշխատանքներն աչքի են ընկնում մարդասիրութեան, խաղաղութեան, եղբայրութեան եւ իրաւունքների հաւասարութեան կոչերով: «Պատկերացրէք՝ չկայ տիրապետում: Չկայ ագահութիւն կամ սով: Պատկերացրէք՝ աշխարհում բոլոր մարդիկ հաւասար են: Մարդկանց եղբայրութիւն»՝ այս միտքն է ընկած Շադիի բոլոր լուսանկարներում, թէեւ դրանց թեմաները տարբեր են: Յաճախ կինն է հանդէս գալիս այդ թեմաների գլխաւոր դերում՝ բարձրաձայնելով բազմաթիւ խնդիրների մասին: 

  • Ճարտարապետ Արամազդ Նազարեանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Ճարտարապետ Արամազդ Նազարեանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Շաբաթ, 22 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութի ազգայիններից ճարտարապետ Արամազդ Նազարեանին, որ եկած էր յատուկ կերպով հրաւիրելու առաջնորդ Սրբազանին իր գեղանկարչութեան ցուցահանդէսին:

  • Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել
    Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել

    Կանբերայում գործող Աւստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրաւունք» խորագրով ցուցահանդէս է բացւել, որը նւիրւած է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով գաղթածներից, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

  • «Անտեսանելի-տեսանելի»-ում իրանահայ Սեւակ Թովմասեանն է
    «Անտեսանելի-տեսանելի»-ում իրանահայ Սեւակ Թովմասեանն է

    Վաղը` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունենալու «Անտեսանելի-Տեսանելի» խորագրով ցուցահանդէսի բացմանը արարողութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։