Հա

Մշակոյթ

04/10/2018 - 12:00

Իրանահայ բանասէր Լեւոն Մինասեանի դուստրը Մատենադարանին նւիրաբերեց հնատիպ արժէքաւոր գրքեր

Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի գլխաւոր մասնաշէնքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցաւ նւիրատւութեան արարողութիւն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասէր, գրող, ուսուցիչ, հասարակական յայտնի գործիչ Լեւոն Մինասեանի դուստրը՝ Արմինէ Մինասեանն իր հօր անձնական գրադարանից Մատենադարանին նւիրաբերեց 21 միաւորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրւած հնատիպ արժէքաւոր գրքեր եւ հայագիտական գրականութիւն:

«alikonline.ir» - Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի գլխաւոր մասնաշէնքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցաւ նւիրատւութեան արարողութիւն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասէր, գրող, ուսուցիչ, հասարակական յայտնի գործիչ Լեւոն Մինասեանի դուստրը՝ Արմինէ Մինասեանն իր հօր անձնական գրադարանից Մատենադարանին նւիրաբերեց 21 միաւորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրւած հնատիպ արժէքաւոր գրքեր եւ հայագիտական գրականութիւն:

Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, Արմինէ Մինասեանի խօսքով` իր եւ հօր ցանկութիւնն է, որ թանկարժէք գրքերը Հայաստանում լինեն: «Եթէ արտասահմանում որեւէ մէկն ունի թանկարժէք մի իր կամ գիրք, թող բերի Հայաստան. Այս հողի վրայ պէտք է մնայ ու յաւերժանայ»,- նշեց Մինասեանը:

Լեւոն Մինասեանի դուստրը պատմեց, որ իր հայրն ունէր 3000-ից աւել գիրք եւ շարունակ հազւագիւտ գրքեր էր փնտրում:

«Նոր Ջուղայում նրան գրքեր էին բերում տալիս, իսկ ինքը շարունակ փնտրում էր հազւագիւտ գրքեր: Նա սովորեցնում էր, թէ ինչպէս գրքերին վերաբերւել: Գրքի հանդէպ իր յարգանքը եւ սէրը շատ մեծ էր, եւ մեզ այդպէս էր դաստիարակում»,- ընդգծեց Մինասեանը:

Մինասեանը յաւելեց, որ 2015 եւ 2016 թւականին  նւիրաբերել է հազւագիւտ եւ թանկարժէք գեղանկարներ եւ գրքեր Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանին:

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անւան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրէն Վահան Տէր-Ղեւոնդեանի խօսքով՝ Արմինէ Մինասեանը Մատենադարանին նւիրաբերել է շատ արժէքաւոր գրքեր: «Լեւոն Մինասեանը ամբողջ հոգով ու սրտով կապւած էր Հայաստանին եւ մշտական կապի մէջ է եղել Մատենադարանի հետ: Նա տարիների ընթացքում 54 արժէքաւոր ձեռագրերեր է նւիրել Մատենադարանին, եւ համարւում է ամենախոշոր նւիրատուներից մէկը»,- շեշտեց Տէր-Ղեւոնդեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։