Հա

Մշակոյթ

04/10/2018 - 09:20

«Յովսէփ ստուդիա»-ի լեգենդը. թուրքական կայքը՝ Թուրքիայում առաջին գունաւոր լուսանկարի հեղինակ Յովսէփ Մինասօղլուի մասին

Թուրքական «listelist.com» կայքը յատուկ անդրադարձ է կատարել Թուրքիայում առաջին գունաւոր լուսանկարի հեղինակ հայազգի Յովսէփ Մինասօղլուին՝ նրան անւանելով մի շարք նորամուծութիւնների հեղինակ լեգենդար գործիչ: 

«alikonline.ir» - Թուրքական «listelist.com» կայքը յատուկ անդրադարձ է կատարել Թուրքիայում առաջին գունաւոր լուսանկարի հեղինակ հայազգի Յովսէփ Մինասօղլուին՝ նրան անւանելով մի շարք նորամուծութիւնների հեղինակ լեգենդար գործիչ: Այս մասին գրում է «tert.am»-ը:

5 տարի առաջ կեանքից հեռացած Մինասօղլուն ծնւել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում, որտեղ էլ անցել է նրա մանկութիւնը: Իր լուսանկարչական առաջին գործունէութիւնը նա սկսել է քաղաքի կենտրոնական Բէյօղլու շրջանում բացւած «Կոդակ» ստուդիայում: Եւրոպայում ուսում ստանալուց յետոյ Յովսէփ Մինասօղլուն նախընտրել է վերադառնալ ծննդավայր ու շարունակել է իր կարիերան Թուրքիայում:

1962 թ. Ստամբուլ վերադարձած հայազգի լուսանկարիչը հիմնել է ժամանակի ամենամեծ լուսանկարչական ստուդիան՝ «Յովսէփ ստուդիա»-ն, որը յայտնի դարձաւ յատկապէս գունաւոր լուսանկարների շնորհիւ, որոնց մասին մինչ այդ Թուրքիայում չէին լսել:

Ըստ յօդւածի հեղինակի՝ «Յովսէփ ստուդիա»-ն իսկական լեգենդ է Թուրքիայի լուսանկարչական պատմութեան մէջ:

Նա յատկապէս յայտնի է որպէս հանրայայտ թուրք դերասանների նշանաւոր լուսանկարների հեղինակ, նաեւ առաջինն էր, ով Թուրքիա բերեց գունաւոր ֆոտոխցիկ, նոր սերնդի ֆոտոխցիկներ ու դիապոզիտիւներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։