Հա

Մշակոյթ

06/10/2018 - 08:55

Аu revoir, Շառլ. Ազնաւուրին հրաժեշտ տւեցին ֆրանսիական նրբաճաշակութեամբ, հայերէն բառերի խորութեամբ

Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տանը երէկ՝ հոկտեմբերի 5-ին, կազմակերպւել էր բացառիկ յուզիչ հրաժեշտի արարողութիւն սիրոյ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրի յիշատակին։

«alikonline.ir» - Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տանը երէկ՝ հոկտեմբերի 5-ին, կազմակերպւել էր բացառիկ յուզիչ հրաժեշտի արարողութիւն սիրոյ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրի յիշատակին։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Միջոցառումը կազմակերպւած էր ֆրանսիական ոճով եւ նրբաճաշակութեամբ։ Պատմական համալիրի հսկայական բակի կենտրոնում դրւած էր շանսոնիէի աճիւնը՝ ծածկւած ֆրանսիական դրօշով, կողքին՝ ծաղկեպսակ հայկական դրօշի կարմիր, կապոյտ, ծիրանագոյնով։

Արարողութեան մինիմալիզմն ու պարզութիւնն աւելի էին ընդգծում համաշխարհային մշակոյթի ու ամբողջ մարդկութեան կորստի մեծութիւնը։

Հրաժեշտի արարողութեանը մասնակցում էին Ազնաւուրի ընտանիքի անդամները, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը՝ տիկնոջ հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը՝ տիկնոջ հետ, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթներից յետոյ հնչեց բացառիկ յուզիչ կատարում. զինւորական նւագախմբի ուղեկցութեամբ հնչեց Ազնաւուրի երգերից մէկը՝ «Սիրուն քո աչքերի մէջ կորցնում եմ ես ինձ»՝ առաջին անգամ հայերէն թարգմանութեամբ, ֆրանսիացու կատարմամբ։

Մեծ Շանսոնիէի յուղարկաւորութիւնը տեղի կունենայ այսօր՝ հոկտեմբերի 6-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։