Հա

Մշակոյթ

06/10/2018 - 10:20

Էմանուէլ Մակրոնը Շառլ Ազնաւուրին նւիրւած գրառումներ է կատարել «Թւիթեր»-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հերթական անգամ «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնաւուրին նւիրւած հայերէնով գրառումներ է կատարել:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հերթական անգամ «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնաւուրին նւիրւած հայերէնով գրառումներ է կատարել:

Ինչպէս հաղորդում  է «Արմէնպրես»-ը՝ Էմանուէլ Մակրոնը լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրին նւիրւած գրառումներ է կատարել, որոնցից երկուսը՝ նաեւ հայերէնով:

«Շառլ  Ազնաւուրը Հայաստանի զաւակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտէր պատմութեան ողբերգութիւնը, ձայն տւեց նրանց, լռում էին այդ մասին»,- ասւած է Մակրոնի գրառումներից մէկում:

«Շառլ Ազնաւուրի շնորհիւ այսօր հնարաւորութիւն կայ յիշելու, թէ ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

«Դեռ երկար ժամանակ միլիոնաւոր տղամարդիկ եւ կանայք կը ծնւեն՝ իրենց յիշողութեան մի անկիւնում ունենալով Շառլ Ազնաւուրի երաժշտութիւնն ու խօսքերը, որովհետեւ Ֆրանսիայում պոէտները երբեք չեն մահանում»,- ասւած է Էմանուէլ Մակրոնի մէկ այլ գրառման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։