Հա

Մշակոյթ

06/10/2018 - 12:10

Կեանքից հեռացել է Մոնսերատ Կաբալիէն

Բարսելոնայում, 85 տարեկան հասակում կեանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիէն:

«alikonline.ir» - Բարսելոնայում, 85 տարեկան հասակում կեանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիէն: Յայտնում է «yerkir.am»-ը:

Կաբալիէն սեպտեմբերի վերջերին բուժւում էր հիւանդանոցում. միզապարկի հետ կապւած խնդիրներ ունէր:

Կաբալիէն 1974 թւականին ճանաչւել է ՄԱԿ-ի պատւաւոր դեսպան, 1991 թւականին՝ Խաղաղութեան դեսպան։ Նա նաեւ ԻՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան էր 1994 թւականից:

2013 թւականի յունիսի 4-ին Մոնսերատ Կաբալիէն այցելեց Արցախ: Ստեփանակերտում մեծ երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանը: Երգչուհին նաեւ այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցաւ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հետ:

2013 թւականի յունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրւել է Պատւոյ շքանշանով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։