Հա

Մշակոյթ

06/10/2018 - 09:30

«Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխութիւնը նւիրւած կը լինի Շառլ Ազնաւուրին

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխութեան 44-րդ արարողութիւնը, որը կայանալու է 2019 թւականի փետրւարին, նւիրւած կը լինի ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրին:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխութեան 44-րդ արարողութիւնը, որը կայանալու է 2019 թւականի փետրւարին, նւիրւած կը լինի ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրին: Այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի կինոարւեստի եւ կինոտեխնիկայի ակադեմիան: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Le Figaro»-ն: 

Շառլ Ազնաւուրը նաեւ յայտնի դերասան էր, որը նկարահանւել է մօտ 60 ֆիլմում:

1997-ին Շառլ Ազնաւուրն արժանացել է «Սեզար»-ի` կինեմատոգրաֆում ունեցած աւանդի համար:

Ֆրանսահայ շանսոնիէն մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի եւ շնչառական խնդիրների հետեւանքով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։