Հա

Մշակոյթ

07/10/2018 - 08:55

Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում տեղի է ունեցել Շառլ Ազնաւուրի հոգեհանգստի կարգը

Փարիզի հայկական Սուրբ Յովհաննէս Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում, երէկ՝ հոկտեմբերի 6-ին մատուցւել է Շառլ Ազնաւուրի հոգեհանգստի կարգը:

«alikonline.ir» - Փարիզի հայկական Սուրբ Յովհաննէս Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում, երէկ՝ հոկտեմբերի 6-ին մատուցւել է Շառլ Ազնաւուրի հոգեհանգստի կարգը:

Հոգեհանգստի կարգին ներկայ են եղել մեծ շանսոնիէի բարեկամները եւ ամենամտերիմ ընկերները: Արարողութեանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Հոգեհանգստի կարգը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ազնաւուրի բազմաթիւ երկրպագուներ նոյնպէս այցելել են եկեղեցի՝ յարգանքի վերջին տուրքը մատուցելու երգչին, սակայն նրանց նոյնպէս ներս չեն թողել:

Թաղման թափօրը եկեղեցուց ուղեւորւել է Փարիզի արեւմուտքում գտնւող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ յուղարկաւորել են Ազնաւուրին:

Նշենք, որ երէկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանի եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան կարգ՝ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։