Հա

Մշակոյթ

09/10/2018 - 08:40

Ժան Գառզուի եւ Մարտիրոս Սարեանի կտաւների պատկերով գեղաթերթիկը շրջանառութեան մէջ դրւեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի» շրջանակներում «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գագաթնաժողովը Երեւանում» թեմային նւիրւած նամականիշով գեղաթերթիկ մարւեց եւ դրւեց շրջանառութեան մէջ:

«alikonline.ir» - «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի» շրջանակներում «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գագաթնաժողովը Երեւանում» թեմային նւիրւած նամականիշով գեղաթերթիկ մարւեց եւ դրւեց շրջանառութեան մէջ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մարման արարողութիւնը տեղի ունեցաւ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 8-ին:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Միկայէլ Ժանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլօ Գեչիջեանը:

Նամականիշը ներառում է մի հատւած գեղաթերթիկի վրայ պատկերւած՝  ֆրանսահայ ականաւոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումեան) «Բեռնամբարձիչ նաւեր» (1983թ.) եւ մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարեանի «Հայաստան» (1923թ.) կտաւներից: Գեղաթերթիկի վրայ նաւ պատկերւած է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի խորհրդանիշը եւ«Ապրել միասին» կարգախօսը՝ հայերէն եւ ֆրանսերէն: 

Մէկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անւանական արժէք: Այն տպագրւած է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 12 հազար տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայներներն են Վահագն Մկրտչեանը եւ Աննա Բաղդասարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։