Հա

Մշակոյթ

09/10/2018 - 13:00

Թուրք լրագրող. «Ինչո՞ւ չկայ Կոմիտասի յուշարձանը իր ծննդավայր Քիւթահեայում. նրա համար, որ հա՞յ է»

Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆէր Դիփէրը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառութեամբ յօդւածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գէորգի Սողոմոնեան) կենսագրութեանը: 

«alikonline.ir» - Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆէր Դիփէրը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառութեամբ յօդւածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գէորգի Սողոմոնեան) կենսագրութեանը: Այս մասին գրում է «ermenihaber.am»-ը:

Դիփէրը 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնը որակելով` տեղահանութիւն, այնուամենայնիւ, կարեւոր հարց է բարձրացնում` «Ինչո՞ւ չկայ Կոմիտասի յուշարձան իր ծննդավայր Քիւթահեայում»...

Յօդւածի հեղինակը նախկին եւ այժմեան թուրքական իշխանութիւնների վարած այլատեացութեան քաղաքականութիւնը քննադատող հարցեր է բարձրացնում.

«Ինչպէ՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Փարիզում, որտեղ Կոմիտասը մահացել է, յուշարձան է կանգնեցւել, իսկ Քիւթահեայում, որտեղ նա ծնւել է, նոյնիսկ մի յուշաքար չկայ:

Նա, ինձ, քեզ, թուրքերին չի հայհոյել, ձայն չի հանել, նոյնիսկ չի ասել.  «Ինչո՞ւ մեզ վրայ ձեռք բարձրացրեցիք, դեռ ինչեր կարող էի անել, ինչեր կարող էի ստեղծագործել»: Վերջին 18 տարում ոչ խօսել է, ոչ ծիծաղել, ոչ լացել է, ոչ երգել, ոչ դաշնամուր է նւագել, միայն լռել է եւ մահացել Փարիզի հոգեբուժարաններից մէկում: Արդեօ՞ք վերջին շունչը տալուց, ասել է «Ինչո՞ւ»: 

Արդեօ՞ք այս մարդը, որ հաւաքագրել, համակարգել, պահպանել եւ մեզ է հասցրել թուրքական դասական երաժշտութիւնը, թիւրքիւները (խմբ. ժողովրդական երգեր), ձեզ այդչափ դուր եկող երաժշտութիւններից շատերը, չպէտք է արժանանայ մի յուշարձանի, թէկուզ փոքրիկ յուշակոթողի: 

Ո՞ւմ պատմեմ իմ մտահոգութիւնը… Այս օրերին Հունգարիայում «Գիւլ Բաբա» աղօթատեղիի բացումն իրականացնող նախագահի՞ն, ներքին գործերի, արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարութիւնների՞ն, թէ՞ այսպէս կոչւած մշակոյթի նախարարութեանը, միգուցէ Քիւթահեայի նահանգապետի՞ն:

Ահ, եթէ միայն հարցնէիք, թէ ինչ մտահոգութիւն ունեմ…

«Մտահոգութիւնս այն է, թէ ինչո՞ւ Քիւթահեայում չկայ այսքան կարեւոր մէկի` Կոմիտասի կիսանդրին, յուշարձանը»…

«Նրա համար, որ հա՞յ է…»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։